Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ անդամ Համլետ Հայրապետյանը «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց` արդյո՞ք բերելու է օրենքի նախագիծ, որ բանակում հիմնադրամ կամ տնտեսական միավոր ստեղծվի, որպեսզի այլընտրանքային ծառայություն անցնողները կամ տարկետում ստացածներն իրենց ծառայությունն անցկացնեն այդ հիմնադրամում կամ զորանոցում: « Ինչպես փորձ ունենք հանրապետությունում հիմնադրամ ստեղծելու, այդ նույն անձնավորություններին ուղարկենք ոչ թե հանրապետության քաղաքներում փողոցներն ավլելու`այլընտրանքային ծառայության, այլ թող զբաղվեն գյուղատնտեսությամբ, բանակին կից հիմնադրամում զբաղվեն գյուղատնտեսության զարգացմամբ` 8-10 անգամ կրճատելով գնումների ծախսերը: Սա մեծագույն ցանկություն է, գիտեմ, բայց կուզենայի Ձեր մոտեցումը ևս իմանալ»,- ասաց Հայրապետյանը: «Իմ մոտեցումն այն է, որ կարտոֆիլը պետք է աճեցնի գյուղատնտեսությամբ զբաղվողը, այլ ոչ թե դրա համար պարտադիր ծառայության կանչված որևէ մեկը: Ես կարծում եմ, որ այլընտրանքային ծառայության որևէ հիմնադրամ չպետք է մեզ հետաքրքրի, որովհետև տարիներ շարունակ մենք տեսնում ենք, որ այլընտրանքային ծառայություն ընտրողների թիվը հաստատուն է և ոչ մեծ: Ես կարծում եմ, որ դա նաև մեր ժողովրդի պատասխանն է բոլոր նրանց, որ ասում են` զոռով քաշեցին, տարան և այլն, և այլն»,- նշեց նախարարը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը