Զինվորի կյանքը փրկել չի հաջողվել/տեսաշար/
Հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Չապլին Մարգարյանը Արմավիրի մարզի Արմավիր համայնքից էր: Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան, հրազենային վիրավորում էր ստացել կրծքավանդակի հատվածում: Տղային վիրահատել են, բայց կյանքը փրկել չի հաջողվել: «Մենք գիտեինք դեպքի մասին, ասել ենք հարազատներին, այսօր էլ տանեցիներին ենք ասել: Վաղը զինվորի աճյունը կտեղափոխեն գյուղ»,- ասաց Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը:
Չապլինը հաջողություններ էր գրանցել բազկամարտում, բանակում էլ լավ մարզավիճակում էր, տղաների հետ պարապում էր:
« Չապլինը 20 օր առաջ էր եկել արձակուրդ: Նպատակները շատ էին, ասում էր` գնալու եմ ծառայեմ,անպայման հետ գամ, շատ անելիք ունեմ, բայց եթե չգամ էլ՝ իմացեք հանուն իմ հողի չեմ եկել ու հանուն ձեր հանգստության»,- պատմեց Չապլինի ընկերը:





