Հայաստանի պաշտպանական համակարգին վերաբերող օրենսդրական նոր կարգավորումներով այնպես է արվելու, որ համակարգի բոլոր սպաներին բնակարաններ հատկացվեն հարմար պայմաններով, այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով, սպաների բնակարանային ապահովման ծրագրով վերջին տարիներին բնակարան է ստացել մոտ 1700 սպա։ Սակայն, նախարարի խոսքով, այդքանով հանդերձ այդ ծրագիրը խնդիր չի լուծել, քանի որ եղել են սպաներ, որ արհեստականորեն վատթարացրել են իրենց բնակարանային պայմանները ու արդյունքում ձևավորվել է բնակարանի խնդիր ունեցող սպաների հսկայական ցուցակ։
Այժմ առաջարկվող փոփոխություններով բնակարանային ապահովման կարգը փոխարինվում է հատուկ բնակարանային ծրագրով։ Նախարարի խոսքով՝ ընթանում են քննարկումներ մասնագիտական շրջանակներում ու առայժմ մանրամասներ հնարավոր չէ հայտնել։
«Մինչեւ այս ամսվա վերջ կավարտվեն քննարկումները, եւ լայն հասարակությանը ես կկարողանամ ներկայացնել ծրագրի մանրամասները։ Բոլոր դեպքերում, խոսքը գնում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելի ավելի հարմար պայմանների մասին։ Ընդ որում՝ յուրաքանչյուր սպա, անկախ նրանից, ինքը հորական տուն ունի, թե հատուկ վատթարացնում է իր պայմանները, ծառայության ընթացքում մեկ անգամ կարող է այդ ծրագրից օգտվել։ Որեւէ բան կեղծելու, սարքելու խնդիր չի լինի: Լինում է, որ չեն գրանցում իրենց ժառանգությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը