«Երկար ժամանակ քննարկվում էր հարցը, թե արդյոք պաշտպանության նախարարը ծառայել է, թե չի ծառայել։ Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է իր համաքաղաքացիներին, այսինքն՝ ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական ծառայության, ավարտից հետո՝ սպայական ծառայություն և այդ ձևով երկրին օգտակար լինելու կարողություն։ Ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում», - «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդրադարձավ իր՝ զինվորական ծառայություն չանցնելու մասին հայտարարություններին։
«Աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններում ուսանողներին հնարավորություն են տալիս մեկ տարի վերցնել տարկետում՝ հանգստանալ, ծառայել և հետո միայն գալ, նստել սովորել։Դա ցույց է տալիս, որ ուսման ընդհատման խնդիր չկա, դա թույլ է տալիս շունչ քաշել ու վերալիցքավորված վերադառնալ ուսման», -ասաց նախարարը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը