Դպրոցի տնօրենը կասկածվում է իր ազգականներին դպրոցում աշխատանքի տեղավորելու և նրանց անվան դիմաց խոշոր չափի գումարներ յուրացնելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ Աշտարակ քաղաքի Մուղնիի 7-րդ թաղամասի բնակիչ Գրետա Համբարձումյանը կատարել է խոշոր չափի յուրացում և վատնում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Գ. Համբարձումյանը, ով Մուղնի թաղամասի Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոցի տնօրենն է, կասկածվում է այն բանում, որ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ 2012 թվականից մինչև այս տարի որպես դպրոցի աշխատակիցներ է ձևակերպել իր հարազատներին, ովքեր, սակայն, աշխատանքի չեն հաճախել ու նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը տնօրենը յուրացրել է։ Պարզվել է նաև, որ Գ. Համբարձումյանը 2015 թվականի սեպտեմբերից իր դստերը՝ նույն թաղամասի բնակիչ Ազգանուշ Տոնոյանին, ձևակերպել է իր ղեկավարած դպրոցում՝ որպես պահակ և նրա անվամբ դուրս է գրել 1 մլն 376 հազար դրամ աշխատավարձ և այն նույնպես յուրացրել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Համբարձումյանը կատարվածի մասին Ոստիկանությունում արդեն բացատրություն է տվել և ստորագրությամբ ազատ է արձակվել։ Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
«Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am