Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Dalma News պարբերականին տված վերջին հարցազրույցը մեծ աղմուկ է հանել հայկական և թուրքական մամուլում:
Պատգամավորը խոսել է հայերի, թուրքերի և ադրբեջանցիների համար բավականին զգայուն թեմաների մասին: Փայլանը նշել է, որ Թուրքիայում հայերն ազգային փոքրամասնություն են, 80 միլիոն բնակչություն ունեցող երկրում հայերի կազմում են միայն 60 հազարը: «Թուրքիայում հայերը սփյուռք չեն: Թուրքիան մեր երկիրն է, Հայաստանն այդ հարցով հստակ տեսլական պետք է ունենա»,- ընդգծել է Փայլանը:
Բացի այդ, Փայլանի խոսքով, Թուրքիայում իսլամացված միլիոնավոր հայեր կան, ովքեր, ցավոք, չեն խոսում իրենց արմատների մասին:
«Ես, իհարկե, հայ եմ, սակայն վատ եմ վերաբերվում ինչպես թուրք, այնպես էլ հայ ազգայնականներին, քանի որ ես պայքարում եմ Թուրքիայում խաղաղության և ժողովրդավարության համար: Ես խորապես համոզված եմ, որ դա տարածաշրջանի երկրների խաղաղ գոյակցության միակ հնարավոր ուղին է»,- հայտարարել է պատգամավորը:
Ըստ նրա՝ երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ է, որ երկու երկրների մամուլը, պատգամավորները շփվեն միմյանց հետ, սակայն, ինչպես նշում է Փայլանը, Հայաստանն այժմ դրանից հեռու է: Փայլանը Հայաստանին և Թուրքիային կոչ է արել կարգավորել հարաբերություններն ու բացել երկու երկրների միջև սահմանները:
«Եթե դու ապրում ես Թուրքիայում, դու ունես իրավունքներ, ապա պետք է հայտարարես դրանց մասին, պաշտպանվես և անհրաժեշտություն դեպքում պատասխանես հարձակումներին: Դա պետք է մտահոգի նաև Հայաստանին»,- նշել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը