Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում կրակոցի ձայներ են լսվում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խումը պարզել է, որ ժամը 22.50-ի սահմաններում, նշված քաղաքացին, ձայներ լսելով, դուրս է եկել տնից և նկատել երեք երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան է եղել, քաղաքացին դիտողություն է արել վերջինիս իր տան մոտակայքում որս կատարելու համար և ի պատասխան՝ սպառնալիքներ ստացել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ սպառնալիքներ հնչեցնողը 1990 թ. ծնված Ա. Գ.-ն է, որը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը