«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ քարերի երկիր Հայաստանում քար ներկրելն ավելի ձեռնտու է, քան արդյունահանելը: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում կան բազալտի մի քանի հանքավայրեր: Սակայն դրանց շահագործելու իրավունք ունեցող գործարարների մի մասը գերադասում է քարի արդյունահանմամբ չզբաղվել: Նրանք պարզապես չեն շահագործում հանքը: Փոխարենը բազալտ են ներկրում հարեւան Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանից, որտեղ 3 անգամ էժան է բազալտը: Այս փաստը երեւում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ. այս տարի արտադրվել է 6 հազար 630 տոննա բազալտ: Ինչ վերաբերում է ներկրումներին, ապա «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստան Վրաստանի Հանրապետությունից ներմուծվել է 2 հազար 200 տոննա չմշակված բազալտ: Այսպիսով՝ Հայաստանում ինչ-որ բան արտադրելը օրեցօր դառնում է ոչ եկամտաբեր զբաղմունք:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը