SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Բալոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած քրգործը հարուցվել է Աբովյան քաղաքի Էլարի 2-րդ փողոցի բնակիչ, 33-ամյա Արմեն Աֆյանին պատկանող ավտոմեքենաներից կատարված գողության փաստով: Երեկ՝ հոկտեմբերի 9-ին վերջինս դիմել է Ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 17 հասցեում գտնվող ավտոտնակում կայանել է իր ավտոմեքենաները և, ըստ նրա հայտարարության, անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 24-ի ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում մտել են իրեն պատկանող ավտոտնակ, որտեղ կայանված է եղել Lexus RX 350 մակնիշի 70 FF 770 համարանիշի ավտոմեքենան, որի վրայից գողացել են ձայնաազդանշանային համակարգը, բուֆեր տեսակի ուժեղացուցիչը: Այստեղ կայանված է եղել նաև Toyota մակնիշի 70 CO 770 համարանիշի ավտոմեքենան, որի վրայից էլ գողացել են զայնաազդանշանները, և Sony տեսակի մոնիտորը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աֆյանը, ով աշխատում է «Իգլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն, կրել է 720 հազար դրամի վնաս: Ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական բաժնի քննիչները ձեռնարկում են անհրաժեժշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը