«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-Ի բաժնետերերն ու թալանողին թաքցնողները

«Ժողովուրդը» գրում է. «Արդեն երեք օր է անցել, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է «Կոնվերս բանկի»՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար հափշտակողը: «Ժողովուրդ» օրաթերթը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից տեղեկացավ, որ բանկի կառավարիչը, որից նախօրեին անհայտ անձը սպառնալիքով գումար էր հափշտակել, աշխատանքի չի գնում: Ավելին՝ նա երեկվա դրությամբ փոխարինող ուներ: Բանկից հրաժարվեցին նշել, թե որտեղ է նախկին կառավարիչը: «Ժողովուրդ»-ը բանկի կառավարչին փոխարինող ներկայացած անձից հետաքրքրվեց` արդյո՞ք բանկը թալանած անձը, ով ըստ տեղեկությունների` «VIP» հաճախորդ է եղել, նախապես պայմանավորված է եղել կառավարչի հետ: Հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Այդպիսի տեղեկություն, պայմանավորվածություն չի եղել: Նա մեր «VIP» հաճախորդը չի եղել, քննություն է ընթանում, այլ հարցերի չենք կարող պատասխանել: Հիմա բանկին ժամանակավոր կառավարիչ է նշանակվել»: Իսկ մեր այն դիտարկմանը՝ ինչո՞ւ են կառավարչին հեռացրել աշխատանքից, մեր զրուցակիցն արդարացավ` նշելով. «Որևէ մեկին աշխատանքից չենք հեռացրել, այլ հարցեր մի՛ տվեք»: Ապա լրացուցիչ տեղեկություն ստանալու համար հորդորեց դիմել իրավապահ համակարգին: Իսկ իրավապահ համակարգը դեռ լռում է: Մինչդեռ տեղի ունեցածն իրականում առեղծված է, քանի որ ենթադրյալ հանցագործը բանկ էր մտել առանց դիմակի, գնացել է գործարք անելու և գրավոր սպառնացել է, թե կպայթեցնի: Այսինքն՝ փաստ է, որ նա ամենևին էլ անհայտ չէ համենայնդեպս բանկի կառավարչի և իրավապահների համար: Անհասկանալի է, թե ինչու է հափշտակողի ինքնությունը գաղտնի պահվում: Զարմանալի չէ, որ իրավապահ համակարգը դեպքից երկու օր անց դեռևս զգուշավոր է մոտենում բանկի շուրջ ծավալված աղմկալի դեպքին և չի գաղտնազերծում «թալանողին»: Քանի որ բանկի սեփականատերերը այդքան էլ «փոքր մարդիկ չեն»»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am