«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Երևանում, այնուհետև Աշխաբադում Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ բավական մանրամասն քննարկումներ էին եղել թուրքմենական գազը Հայաստան ներկրելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի կեսերին գրել էր, որ Հայաստանի հիմնական գազ ներկրող ռուսների հետ փոխպայմանավորվածությունից հետո Սերժ Սարգսյանը Բերդիմուհամեդովի հետ խոսել է թուրքմենական գազը Պարսկաստանի տարածքով Հայաստան ներկրելու մասին, ընդ որում՝ առայժմ ոչ թե բնակչության սպառման, այլ երրորդ երկրներ արտահանելու նպատակով:
Եվ ահա, մեր այս տեղեկությունները երեկ հաստատվել են պաշտոնապես. բայց հաստատել են ոչ թե հայ, այլ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները: Այս օրերին Իրանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ ահա Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, թե Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու և Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազը տեղափոխելու հարցերը:
«Թուրքմենական գազը դեպի Հայաստան «սվոփ» եղանակով տեղափոխելու հարցը նույնպես քննարկվել է: Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ծրագրի իրականացմանը»,- ասել է նա: Զարմանալի է, թե ինչո՞ւ այս մասին չեն բարձրաձայնում հայ պաշտոնյաները, արդյո՞ք ռուսական կողմն է խոչընդոտներ ստեղծում, որ ստիպված ենք լինում բանակցությունների մասին մանրամասներ իմանալ երրորդ երկրներից»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը