«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել էր ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Մկրտչյանը, օպերատիվ բաժնի պետ Վահագն Կիրակոսյանը և նրանց կաշառք տվող անձը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ ՔԿՀ-ում ժամը 18:00-ից հետո թեժ իրավիճակ է եղել: ՔԿՀ պետի շուրջ պտտվող իրադարձությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է, որ ձերբակալվելուց երկու օր առաջ Վանաձորի ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Մկրտչյանը հանգիստ գնացել է աշխատանքի: Հոկտեմբերի 6-ին նա իր ծանոթներին ասել է, թե իրավապահները քրեակատարողական հիմնարկի շուրջ ծագած հարցերի մասով կանչել են հարցաքննության: Նա գնացել է հարցաքննության, իսկ ավելի ուշ վերադարձել աշխատավայր՝ առօրյա գործերով: Հոկտեմբերի 9-ին, երբ նրա ծանոթները կրկին զանգահարել են բանտապետին, նա ասել է, թե շատ խառն է, զբաղված, չի կարող խոսել, քանի որ մոտը դատախազությունից մարդիկ կան:
Իսկ ահա ավելի ուշ, երբ ծանոթները նրան զանգահարել են՝ հասկանալու համար, թե ինչ եղան «խառը գործերը», նրա հեռախոսը անջատված է եղել: Պարզվել է, որ նա ձերբակալվել է»:
Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը