ԱԱԾ-ն կատարե՞լ է Նիկոլ Փաշինյանի հրահանգը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ում Նիկոլ Փաշինյանի հրամանով ԱԱԾ-ն ՀՀ-ում անցանկալի անձ էր ճանաչել, պատմել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած վերջին այցի ժամանակ Մակրոնի, իր եւ Փաշինյանի միջեւ խոսակցություն է եղել, եւ վերջինս Մուրադ Փափազյանին խոստացել է, թե ԱԱԾ-ին կասի, որ չբողոքարկեն վարչական դատարանի վճիռը, որը հօգուտ Փափազյանի է կայացվել։

Վարչական դատարանը բավարարել էր Մուրադ Փափազյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի եւ պարտադրել վերացնել պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին որոշումը։ Նույնկերպ վարչական դատարանը բավարարել էր նաեւ սփյուռքահայ դաշնակցականներ՝ հայր եւ դուստր Մասիս եւ Սյունե Աբրահամյանների հայցադիմումները։

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ԱԱԾ՝ հարցնելով, թե պատրաստվո՞ւմ են բողոքարկել հօգուտ Փափազյանի կայացված վճիռը, որպեսզի հասկանայինք՝ ԱԱԾ-ն կատարե՞լ է Փաշինյանի հրահանգը, թե՞ ոչ։ ԱԱԾ-ից այնպիսի պատասխան ենք ստացել, որը վկայում է, որ ԱԱԾ-ն հենց Փաշինյանի հրահանգներն է կատարում։ Այս պարզ ու անմեղ հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասել են, թե մեր պահանջած տեղեկությունը Մուրադ Փափազյանի անձնական կյանքին է վերաբերում, ուստի «չեն կարող պատասխանել»։

Փափազյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան ասաց, որ ԱԱԾ-ն Փափազյանի օգտին կայացված վճիռը չի բողոքարկել, բայց բողոքարկել է Սյունե եւ Մասիս Աբրահամյանների օգտին կայացված վճիռները, թեեւ ԱԱԾ-ն բոլորի գործերով էլ դատարան ոչ մի հիմք չէր ներկայացրել, եւ իրավիճակը միանման էր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Փաշինյանն ինչի՞ մասին էր ասում,մի հատ ասեք՝ էդ ո՞վքեր են էդ մաֆիոզները․Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ռուսներին դարձրեց ոխերիմ թշնամի․ հիմա կասեմ՝ արձագանքը»․ Հրանտ Բագրատյան (video) Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am