ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց ,որ նոյեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունքում Հայաստանը Եվրամիությունից ակնկալում է 26 մլն դոլարի չափով ֆինանսավորում համայնքերում տնտեսական ծրագրերի իրականացման և 54 մլն դոլարի չափով փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար:
«ԵՄ-ի կողմից բյուջետային ելքերն ու ծախսային մասը կարգավորելու պահանջ կա։ Մենք այս միջոցները մեր համայնքերին ուղղելու խնդիրներ ունենք, և ԵՄ-ն մեզ համար չափորոշիչ է սահմանել, որոնք պետք է ֆիքսել համապատասխան ֆինանսական մուտքեր ունենալու համար:Բյուջետային պասիվ հսկողության խնդիր կա, որը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում », - նշեց նախարարը։
«Մենք խոշորացված համայնքների համար ծրագրային բյուջետավորման անցնելու ձեռնարկ ենք մշակել, որը թույլ կտա 2018 թվականից խոշորացված համայնքերին իրենց բյուջեները ծրագրային համակարգով կազմել:Համապատասխան ծրագրում պետք է ֆիքսվեն այն չափելի ցուցանիշները, որոնք պետք է լինեն տարվա վերջում և նոր համապատասխան ֆիանանսական պահանջ դնեն տվյալ համայնքում։ Ենթադրենք, պետք է ջրագիծ կառուցել, դրա համար պետք է տեսնենք, թե ինչպես է այն կառուցվելու, քանի գյուղացի է դրանից օգտվելու, ինչ տնտեսական աճ է բերելու դա, աղքատությունը կրճատվելու է, թե ոչ, նոր հավանություն տալ», - նշեց Լոքյանը և կարևորեց կարևորեց ԵՄ-ից խոշորացված համայնքներին տրամադրվող աջակցությունը և նշեց, որ դրանց շրջանակում, օրինակ՝ Դիլիջանում, ԵՄ օժանդակությամբ և պետության մասնակցությամբ 6 ավտոբուս է տրամադրվել, կանգառ, ինչպես նաև ծածկված շուկաներ, որոնք համայնքի բոլոր մասերը կապում են Դիլիջանի հետ։
Խոսելով խոշորացված համայնքների դրական կողմերի մասին՝ Դավիթ Լոքյանն ընդգծեց համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների կարգավորումը, որի միջոցով համայնքի բնակիչը կարողանում է իրեն անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար գնալ ոչ թե կենտրոն, այլ ստանալ իր բնակավայրում գործող կենտրոնի միջոցով։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը