Սպիտակ տան հաղորդմամբ, Դոնալդ Թրամփն այս շաբաթ կներկայացնի 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած Իրանի պարտավորությունների, տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իրանի հրթիռային փորձարկումների և այլ խնդիրների առնչությամբ ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփն այս շաբաթ պատրաստվում է հանդես գալ ելույթով՝ ներկայացնելով ԱՄՆ-ի նոր դիրքորոշումն ու արձագանքը 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած Իրանի պարտավորություններին, տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իրանի հրթիռային փորձարկումներին, ահաբեկչության աջակցությանը, կիբերգործողություններին, ինչպես նաև՝ Իրանի միջուկային հավակնություններին: Փենսիլվանիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Յան Լուսթիքի կարծիքով, եթե անգամ Թրամփը հանդես գա ամենակոշտ գնահատականներով և որոշի նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ, ԱՄՆ-ի Կոնգրեսը դժվար թե դրանք անմիջապես վավերացնի: Նշենք, որ բարձրաստիճան հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը արտահայտել է իր մտահոգությունն առ այն, որ Թրամփը, սպառնալով այլ պետությունների՝ կարող է երկիրը տանել դեպի համաշխարհային երրորդ պատերազմ: Քորքերը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում զբաղեցնում էր Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, The New York Times- ին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփը երկիրը ղեկավարում է reality show-ի նման, ավցելացնելով, որ այդ փաստն իրեն շատ է անհանգստացնում: Ավելի վաղ, Թրամփը մեղադրել էր Բոբ Քորքերին, Իրանի հետ «խայտառակ» գործարք իրականացնելու մեջ:
«Ամերիկայի ձայն»
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը