Կորեական ընկերությունն իր ապրանքների համար տարանցիկ ճանապարհ է ընտրել Ախալքալաքը

Black and Caspian sea կորեական ընկերության ղեկավարներն այցելել են Ախալքալաք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի տեղի հատվածին ծանոթանալու համար, քանի որ դիտարկում են Ախալքալաքը ինչպես շահավետ տարանցիկ միջանցք, գրում է jnews.ge-ն:  Ընկերությունը նույնիսկ ընտրել է Caucastransexpress տրանզիտային ընկերությանը, որպես գործընկեր, ում միջոցով իրականացնելու է իր փոխադրումները: Black and Caspian sea-ն պատրաստ է հաջորդ տարվա հունվարից Ախալքալաքի միջով տանել իր ապրանքները: «Կարծում եմ, որ Ախալքալաքի կայարանը ապագայում շատ կարեւոր տեղ է լինելու, որպես տրանզիտային միջանցք, ուստի եկել եմ այստեղ տեսնելու համար այն: Մենք ցանկանում ենք, որ Կենտրոնական Ասիայից ստացված ապրանքները տեղափոխվեն Թուրքիա եւ Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի երկրներ: Հուսով եմ, որ միջանցքը կայուն կլինի»,- ասում է Black and Caspian sea ընկերության տնօրեն Լի Դոնգը: Ընդհանուր առմամբ, կորեացիները տեղափոխելու են Ղազախստանից եւ Ուզբեկստանից` պոլիպրոպիլեն եւ պոլիէթիլեն: Caucastransexpress ընկերության նախագահ Գիորգի Դանելիան գտնում է, որ Ախալքալաքի դերը շատ կարեւոր է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում: «Միջանցքը դառնում է շատ գրավիչ, ու այդ միջանցքում կարեւորագույն այլընտրանքներից է նախատեսվում Ախալքալաքը: Երկաթգծով ապրանքների փոխադրումը ամենաէժաններից է»,- ասում է Գիորգի Դանելիան: Caucastransexpress ընկերության շրջանային համակարգող Միխայիլ Կոլիկիդին կարծում է, որ եթե բեռներն անցնեն Ախալքալաքի կայարանով, ապա դա հնարավորություն կտա ստեղծել նոր աշխատատեղեր եւ զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում: «Կբացվեն տերմինալները, հարկերը կմտնեն տեղական բյուջե: Ես շատ հույսեր ունեմ, տեսնենք, լավ կլինի, եթե իրականացվի: Դրական ազդեցություն կլինի: Կզարգանա նաեւ զբոսաշրջությունը: Զբոսաշրջիկները կծանոթանան մեր ամենօրյա կյանքի հետ, կհամտեսեն Ջավախքի խոհանոցը եւ կծանոթանան Ջավախքի տարբեր ազգությունների ավանդույթներին: Բացի այդ, Հայաստանը նույնպես կարող է իր ապրանքները տանել Ախալքալաքով»,- ասում է Միխայիլ Կոլիկիդին:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am