2500 զինծառայող, 500 միավոր զինտեխնիկա Բաղրամյանում էին

Հոկտեմբերի 9-ից 13-ն անցկացվող զորավարժությունը «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլի եզրափակիչ միջոցառումն է` «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությունից և ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության շտաբային մարզումներից հետո: «Փոխգործակցություն-2017» զորավարժության թեման է` «Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ օպերացիայի նախապատրաստումը և անցկացումը»: Հիմնական նպատակը ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ կիրառման ձևաչափերի մշակումն է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի միացյալ ռազմավարական հրամանատարության ընդհանուր ղեկավարմամբ: Կարևորվում է նաև ՀԱՊԿ զորքերի` հավաքական ուժերի ղեկավարման համակարգի կատարելագործումը և դաշնային ու տարածաշրջանային խմբավորումների ղեկավարման արդյունավետության ստուգումը առաջադրված խնդիրների կատարման ընթացքում: Զորավարժության հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, զորավարժության տվյալ փուլի ղեկավար, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, մասնակից պետությունների բարձրաստիճան զինվորականներ: «Փոխգործակցություն-2017» զորավարժությանը ներգրավված է ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր: Այն անցկացվում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի` 2016թ. հաստատած պլանի համաձայն` հավաքական սկզբունքով ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության նպատակով ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) կիրառման հարցերի մշակմամբ: Զորավարժությանը մասնակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թուրքերը հոկտեմբերի 27-ով բանալին վերցրեցին, 2018-ին մեր դուռը բացեցին, մտան ներս ու դուրս չեն գալիս. Դավիթ Ամալյան Ընտրությունների նախաշեմին նման արհեստական խոչընդոտների ստեղծումը կասկածի տեղիք է տալիս. Դանիելյան Թուրք պատգամավորը՝ հայ-թուրքական կարգավորման մասին Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի զորավարժությանը Զելենսկին կտրուկ հրաժարվել է դուրս բերել ուկրաինական զինված ուժերը Դոնբասից Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտ հայտարարվեց Կիևին միջուկային զենք փոխանցելու ծրագրերի մասին ՌԴ ԱՀԾ տեղեկատվությունը չափազանց վտանգավոր է․ Պեսկով Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Ի՞նչն է միավորում Նիկոլին ու Ալիևին․ Արմեն Աշոտյան (video) Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել ու եկել ենք դրա հետևից․ «Համահայկական ճակատ» շարժում (video) Ասեմ՝ ինչու եմ նկարում ու բացահայտում պարեկային ծառայողների անօրինությունները․ Ռոման Երիցյան (video) Կյանքում չեմ ընդունի թշնամու բենզինը․ Հարցում (video) Հունիսի 7-ին, վստահ եմ ասում, Նիկոլը վռնդվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Էդ ի՞նչ հայտարարություն էր Վարդան Ղուկասյանի մասին․․․ ըսիգ Փաշինյանի շինած գործն է․ գյումրեցի (video) Գյումրեցինե՛ր, հայրենադավ «թուրքական ապրանքների» խելքին մի՛ ընկեք․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ն գիտի, որ Թուրքիան ոչնչացնելու է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (video) Ե՞րբ են ազատ արձակվելու Սրբազանները․ Անժելա Թովմասյան (video) 60% անտարբեր ընտրողին ասեմ՝ ոնց ենք արթնացնելու․ Երվանդ Բոզոյան (video) «Անգերեզման ու անհայրենիք ապրե՞մ»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Նիկոլի բանկերը տարեկան 1,5 միլիարդ թալանում են ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Սևան-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված բախվել է ծառին. կան վիրավորներ Նիկոլը խելոք է․ իր օլիգարխներին թաքցրել է իր թիկունքում․ Երվանդ Բոզոյան (video) Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտվեց Սուրեն Պապիկյանը Իրանում է․ ՀՀ-ում Իրանի դեսպանի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ ծնկաչոք ներողություն Արշակ Սրբազանից»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am