Սիրիայում ռուսական Սու-24 է կործանվել
Սիրիայի «Հմեյմիմ» օդակայանում ռուսական Սու-24 ինքնաթիռ Է կործանվել վերթիռ կատարելիս, անձնակազմը զոհվել Է: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում: «Հոկտեմբերի 10-ին «Հմեյմիմ» օդակայանից վերթիռ կատարելիս թափառքի ժամանակ թռիչքավայրԷջքային գոտուց դուրս Է եկել ու կործանվել Սու-24 ինքնաթիռը:Ինքնաթիռի անձնակազմը չի հասցրել դուրս նետվել ինքնաթիռից եւ զոհվել Է: Պաշտպանության նախարարությունում հավելել են, որ պատահարի հետեւանքով գետնի վրա ավերածություններ չկան»,-հայտարարել Է դեպարտամենտի աշխատակիցը: «Պատահարի վայրից ստացված զեկույցի համաձայն, դրա պատճառը կարող Էր դառնալ մեքենայի տեխնիկական անսարքությունը»,- հատնել են ՌԴ ռազմական գերատեսչությունում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
