Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի հայտարարությունը

Forrights.am (Դատապարտյալ Արմենակ Լևոնի Մնջոյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ  ազատելու հարցի  վերաբերյալ  Նուբարաշեն»  ՔԿՀ սպասարկող  անկախհանձնաժողովը ՀՀ նախագահի 31.07.2006 թ. թիվ նք-163-Նհրամանագրի թիվ 1 հավելվածի պահանջով՝  ԵԶՐԱՀԱՆԳԵՑ. դատապարտյալ Արմենակ Լևոնի Մնջոյանի պատշաճ վարքագիծը և նոր հանցագործություն կատարելու հավանականությունը  բնորոշող հանգամանքների վերաբերյալ տալ բացասական եզրակացություն «Հանձնաժողովի նախագահ Դանիել Մխեյան,  հանձնաժողովի անդամներ՝ Մհեր Խաչատրյան, Կարինե Քիշմիրյան, Մանուկ Սեմերջյան, Հրաչյա Պալյան, Եվգենիա Իվանովա»: 15 սեպտեմբերի, 2017 թ. ): Նախ  որպեսզի հասկանալի լինի, թե իրականում ի՞նչ է թաքնված Մնջոյանի «պատշաճ վարքագծի» և «նոր հանցագործություն կատարելու հավանականության բնորոշման տակ», հարկ է դիտարկել 28 դեկտեմբեր 1994 թ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահայտ ելույթի դրդապատճառները, որը ուղղված էր Հ.Յ.Դ կուսակցությանը, վերջինիս մեղադրելով միջազգային ահաբեկչության մեջ: Քաղաքական պատվերների արդյունքում ՀՀ Գերագույն դատարանի 10 դեկտըեմբերի 1996 թ-ի դատավճռով, ուր ազգային չորս գործիչներ և ազատամարտիկներ դատապարտվեցին մահապատժի և նույն դատավճռով էլ «Դրո» գաղտնի հետախուզական կառույցը միտումնավոր առկախ  թողնվեց Հ.Յ.Դ կուսակցությունից, սրանով իսկ հնարավորություն ստեղծելով այն վերստին կասեցնելու և վերսկսելու վհուկաորսը: Նախկին իշխանության գործունեության պատճառները շաղկապված էին 1993 թ-ի տեղի ունեցած գործընթացների և ձևավորվող միտումների մեջ: Դեռևս 1993 թ-ի հոկեմբերին, Ռուսաստանի քաղաքական վերնախավում գագաթնակետին էր հասել լարվածությունը ՌԴ նախագահ Բ. Ելցինի և խորհրդարանի միջև: ՌԴ Գերագույն խորհրդի խոսնակ Ռուսլան Խասբուլատովը մի շարք գաղտնի համաձայնություններ էր ձեռք բերել Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի հետ: Ըստ այդ համաձայնությունների, իր հաղթանակի պարագային Խասբուլատովը խոստացել էր դուրս բերել ռուս սահմանապահ զորախումբը Կովկասից: Ինչպես նաև թույլատրել էր Թուրքիային անսահմանափակ ներխուժում իրականացնել Հայաստան՝ քրդական հարցի լուծման պատրվակով, նաև Վրաստան՝ Աբխազիայի անվտանգությունը ապահովելու համար: Հաջորդ ֆակտորը, որն առկա էր, դա  Կովկասյան տարածաշրջանում կարևոր գործոն հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջական հանձնումն էր Ադրբեջանին, որը լայն հնարավորություն էր տալիս Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու մասնակցությունը նավթային ծրագրերին: Սակայն Հ.Յ.Դ-Դրո ռազմական ներկայությունը տարածաշրջանում բավականին լուրջ խոչընդոտ էր հանդիսանում ինչպես ԼՂՀ-ի ազատագրված տարածքների հանձնմանը Ադրբեջանին, նույնպես էլ պանթուրքիզմի ներխուժմանը Կովկաս և դեպի Եվրոպա ընդարձակվելու ծրագրերին: Հ.Յ.Դ – Դրո կառույցը նախատեսում էր Հայաստանի դուրս մղումը ռուսական կայսերապաշտական ազդեցության ոլորտից, ապահովելով չափավոր ինտեգրումը եվրոպական և արևմտյան կառույցներին: Այն ժամանակ մեր առջև դրված խնդիրներից էր նաև տարածաշրջանում հանդես գալ որպես երրորդ ուժի կրողն ու Հայաստանում կոնսերվատիվ հեղափոխության և կոնֆուցիական սկզբունքների ճանապարհով կայացնելու մի կողմից կենսունակ ազգային տնտեսութուն, տնտեսության ղեկավարման նոր մետեցումներով, իսկ մյուս կողմից էլ ապահովելու Հայաստան-Արցախի գործուն մասնակցությունը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներում: 1994 թ-ին ՌԴ նախագահ Բ. Ելցինի վարչախումբը փորձեր ձեռնարկեց ունիվերսալ պետության ստեղծման ծրագրերի իրականացմանը, որտեղ և ՀՀ նախկին իշխանություններին պարտադրվեց ռուսական ծավալապաշտական էքսպանսիային խոչընդոտող միակ ռազմաքաղաքական ուժը՝ Հ.Յ.Դ-Դրո կառույցը չեզոքացնելու կարևորությունը: Սրան հետևեց ՌԴ հետախուզության դաշնային ծառայության (Հ.Դ.Ծ) հետախուզական վարչության 10-րդ բաժնի պետ Երմակովի հույժ գաղտնի հեռախոսագիրը, որով Հայաստանի հատուկ ծառայություններից պահանջվում էր ձերբակալել ցուցակով նշված անձանց: Այսպես սկիզբ առավ Հ. Յ. Դ – Դրո քրեական գործի ստեղծարարական «չարարչագործությունը»: Սկիզբ առած գործընթացներին զուգահեռ անվտանգության մեկուսարանում դաժանաբար սպանվեց  ազատամարտին մասնակցած ազգային գործիչ Արտավազդ Մանուկյանը: Մինչդեռ արդեն Աթենքում դավադիր ահաբեկչության զոհ էր դարձել Հ. Յ. Դ առաջնորդ Հրայր Մարուխյանը: Այսպիսով վերջ էր դրվելու Հայաստանի անկախացմանն ու հայոց դարավոր երազանքների իրականացմանը… Սակայն հարկ է հիշեցնել, որ միշտ էլ գտնվում են մարդկայհին այնպիսի տեսակներ, որոնք սեփական գոյության, իշխանության և հարստության համար պայքարում միշտ էլ ստրկական կախվածություն են ձեռք բերում իրենց իսկ շրջապատից և դրանից բխող մեծ ու փոքր վտանգներից: Մինչդեռ ազատ ապրելու, ստեղծագործելու Շնորհը ի վերուստ տրված է միայն նրանց, ովքեր կարողանում են հարմարվել ոչ թե պարտադրված պայմաններին  և օտարի կամքին, այլ հենց դրանց դեմ մղվող արդարացի պայքարին: Օտարի պարտադրանքը հանդուրժող ստրուկը դժբախտ է, չարագործ և նենգ: Ազգային շահի գիտակցման նենգափոխումը սեփական շահի ու ազգային արժանապատվության փոխարեն իշխանատենչությունն ու փառամոլությունը բավարարելու մոլուցքը անընդունակ էր դարձրել զոհաբերություն պահանջող մեծ ու առաքինի գործերի: Այս տեսակը իր իսկ պետության համար է՛լ ավելի վտռանգավոր է, քան արտաքին թշնամիների սպառազեն քանակը: Սա՛ հասարակությանը օգտակար լինելու ունակությունը կորցրած այն միջակությունն է, որը իրեն տրված առաքելությունն ու իր անձը հանել է աճուըրդի և վաճառականացրել աստվածային, բարոյական, իրավական և օրենսդրական բոլոր իրավունքները: Ես չեմ զղջում ազատագրական պայքարին իմ բերած մասնակցության և անցածս փառահեղ ճանապարհի համար: Այսօր էլ պատրաստ եմ շարունակելու իւմ հավատավոր ժողովրդի ազատագրման պայքարը: Եվ հենց սա՛ է իմ «պատշաճ վարքագծի» և «նոր հանցագործություն կատարելու հավանականությունը բնորոշող» իրական հանգամանքը, որին և վաղաժամկետ ազատման հարցերով անկախ հանձնաժողովը տվել է իրեն պարտադրված բացասական եզրակացությունը: Արմենակ Լևոնի Մնջոյան՝ Հ. Յ. Դ-Դրո գործով մահվան դատապարտված  09 հոկտեմբեր, 2017 թ.   

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am