Այց՝ հօգուտ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների. Թեհրանի «Ալիք» օրաթերթ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Իրան կատարած այցի վերաբերյալ խմբագրականով հանդես է եկել Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը: Խ մբագրականը ներկայացնում ենք արևմտահայերեն բնագրով. «Պաշտօնապէս թէ՛ անպաշտօն մշտապէս յայտարարւել ու բարձրաձայնւել է Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների՝ քաղաքական փոխյարաբերութիւններին անհամաչափ լինելու հանգամանքի մասին: Թէեւ նախորդիւ երկուստեք ջանքեր են ի գործ դրւել կարգաւորելու նշեալ անհամաչափութիւնը, սակայն, հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Կարէն Կարապետեանի կառավարութեանը թէկուզ կարճատեւ, բայց անցնող մէկամեայ ժամանակահատւածում յաջողւել է երկու բարեկամ ժողովուրդների ազգային-պետական շահերից բխող՝ առեւտրա-տնտեսական կապերը զարգացնելու հաշւին երկարատեւ սպասումները գործադրական փուլ թեւակոխել…: Արեւելեան ու արեւմտեան հարեւան երկրների կողմից տնտեսական մեկուսացւածութեան ենթարկւած Հայաստանի համար Իրանի հետ ռազմավարական նշանակութեան փոխյարաբերութիւնների երկկողմ առարկայական ու անմիջական ցուցանիշ է հէնց օրերս Վանաձորում իրանական առեւտրա-տնտեսական խոշոր ընկերութեան պատկառելի ներդրումը, որպէս խոստմնալի գործարք: Սա ինքնին ապացոյցն է նրա, որ մինչ այժմ կնքւած ու ծրագրաւորւած միջպետական թէ՛ մասնաւոր հարթութիւնների գործարքների կենսագործմանը աւելի արագընթաց եղանակ է հաղորդւելու, ասենք, էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի եւ այլ բնագաւառների մասշտաբներով: Ռազմավարական գերկարեւոր նշանակութեամբ՝ Հայաստան-Իրան առեւտրա-տնտեսական փոխյարաբերութիւններն կարող են օժտւել այն ներուժ կարողականութիւններով, որոնցով ի զօրու են ձեւաւորել նաեւ ու մանաւանդ բազմակողմ տնտեսական կապեր՝ համապատասխան բազմամիլիոն շուկայի առկայութեամբ: Այս հարցում, սակայն, Հայաստանի Հանրապետութիւնը որպէս ԵԱՏՄ-ի անդամ բացառիկ հնարաւորութիւն ունի հանդիսանալու հարթակ-կամուրջ՝ ներգրաւելու համար իրանական առեւտրա-տնտեսական ներուժը տւեալ տարածաշրջանի վիթխարի շուկաներում…: Ահաւասիկ, Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած բարձրաստիճան պատւիրակութեան երկօրեայ այցը հաստատապէս նպատակադրւած է լինելու ինչպէս երկկողմ, այնպէս էլ առանձնայատուկ կերպով՝ բազմակողմ տնտեսական փոխյարաբերութիւնների հեռանկարը առաւել ամուր հիմքերի վրայ դնելուն, որով էլ շահելու են երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական հաշւեկշիռները, որոնք էլ ի վերջոյ աշխատելու են յօգուտ մեր գերզգայուն տարածաշրջանի կայունութեանն ու խաղաղութեանը»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am