Վանաձորում 1 տարի է տիրում է անիշխանություն՝ քողարկված քվազի քաղաքապետի դիմակահանդեսով. ԼՀԿ

Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ ուղիղ մեկ տարի առաջ Վանաձորում տեղի ունեցած քաղաքական հանցագործության վերաբերյալ: «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Վանաձորի նորընտիր ավագանու նիստին Հանրապետական կուսակցությունը, չունենալով ձայների մեծամասնություն, կատարեց մանդատագողության աննախադեպ ու խայտառակ ակտ՝ քաղաքապետ նշանակելով փաստացի չընտրված սեփական թեկնածուին: Մեկ տարի շարունակ Վանաձորում փաստացի տիրում է անիշխանություն՝ քողարկված քվազի քաղաքապետի դիմակահանդեսով: Չկա աշխարհում գեթ մեկ օրինակ, երբ 33 անդամից բաղկացած կոլեգիալ մարմնում ընդամենը 15 անդամով ապահովեն քվորում և գումարեն նիստեր. սա բացարձակ ապօրինություն է, սա քաղաքական հանցագործություն է, որին ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է տա գնահատական՝ փակելով Հայաստանի քաղաքական համակարգում առաջացած վտանգավոր ճեղքը, քանի դեռ այն վերջնական նախադեպ չի դարձել Հանրապետության քաղաքական համակարգում։ Իրեն քաղաքային իշխանություն հռչակած մանդատագող կլանը, նույնիսկ չսպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը, ուժգնորեն լծվել է քաղաքային ռեսուրսները թալանելու հարազատ գործին, որի ամենավերջին դրսևորումներից մեկն ավտոմեքենաների սպասարկման, վերանորոգման և պահեստամասեր ձեռք բերելու համար ահռելի և անհամաչափ ծախսերի պլանավորումն է: Սրա վառ օրինակներից մեկն այն է, որ միայն հնոտի Նիվա մակնիշի ավտոմեքենայի պահեստամասեր գնելու համար կծախսվի 964․000 ՀՀ դրամ: Որպես իշխանական դիմակահանդեսի վառ դրսևորում՝ մանդատագողերի թատերախումբն օգտագործում է ցանկացած տեղական միջոցառում և տոն՝ հաղթահարելու համար սեփական լեգիտիմության դեֆիցիտի կոմպլեքսը, իսկ իշխանական վերնախավի ներկայացուցիչների հետ զվարթ ֆոտոսեսիաները քաղաքական ինֆանտիլության խղճուկ ցուցադրություն են, որոնք չեն լցնում սեփական քաղաքական դատարկությունը: Բազմիցս նշել եմ, որ մեկ տարի առաջ Վանաձորում տեղի ունեցած խայտառակությունը մեծ ճեղք ու վերք է Հայաստանի քաղաքական համակարգի վրա: Դրանով է պայմանավորված նաև, որ սույն թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուները գրեթե մասնակցության հայտ չեն ներկայացրել. քաղաքական համակարգը դեռ չի մարսել վանաձորյան վայրագությունն ու հուսահատության ախտը: Լուսավոր Հայաստան կուսակցությունը մնում է իր սկզբունքներին հավատարիմ և իր պայքարում հաստատակամ. մենք պայքարելու ենք Սահմանադրական դատարանում՝ հասնելու համար այս ապօրինության և անարդարության ճշմարիտ հանգուցալուծմանը: Մենք լիովին պատրաստ ենք նոր ընտրությունների և կարող ենք մրցակցային պայմաններում Վանաձորում գլխովին ջախջախել իշխանությանը։ Ես վստահ եմ, որ մենք փակելու ենք Վանաձորի կյանքի այս անփառունակ էջը՝ վերջ դնելով թալանին, անպատասխանատվությանն ու դիլետանտությանը: Եթե ես գեթ մի օր չհավատամ այն առաքելությանը, որն իրականացնում եմ, անմիջապես կլքեմ քաղաքականությունը: Մենք ունենք մեր երկրի զարգացման ընթացքը փոխելու հնարավորություն և կամք: Մեզ անհրաժեշտ է ավելացնել այն քաղաքացիների տեսակը, ովքեր պատրաստ են մեզ հետ անդադար և առանց հուսահատվելու պայքարել՝ կերտելու մեր երազանքների Հայաստանը, որտեղ մեկընդմիշտ կբացառվի այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ»:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am