Արամ Զավենիչն ութ անգամ ավելի վատ գործիչ է, քան նույնիսկ Նիկոլ Փաշինյանը

Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր, և այդ առթիվ Եռաբլուրում լրագրողները հերթական անգամ փորձում էին Արամ Զավենիչից կորզել ինչ-որ թթու խոսքեր Նիկոլ Փաշինյանի հասցեին: Մասնավորապես այն, որ Փաշինյանն արդեն Արցախը համարում է Ադրբեջանի մաս և ինչ կարծիք ունի այդ մասին Արամ Զավենիչը:

Բնականաբար, վերջինս փորձում էր խուսափել լրագրողների այդ հարցադրումային ծուղակից և անհեթեթ ու ծիծաղելի պատասխաններ էր տալիս:
Բայց Արամ Զավենիչի պատասխանները հետաքրքիր չեն: Այդ մարդու տեսակն ու բովանդակությունը վաղուց է մեզ հայտնի:

Զարմանալի էին լրագրողների փորձերը՝ Արամ Զավենիչից ինչ որ բացասական խոսքեր պոկել Փաշինյանի հասցեին:
Սովորաբար, նման քայլի դիմում են այն դեպքում, երբ օրինակ Փաշինյանը համարվում է խիստ բացասական կերպար, իսկ ահա Արամ Զավենիչից փորձում են մի ինչ-որ թթու խոսք ստանալ այդ բացասական կերպարի մասին:

Իրականում այդ շարքում ամենաբացասական կերպարը հենց Արամ Զավենիչն է: Փաշինյանն ու Սիմոնյանը դրա հետևանքն է:
Բանն այն է, որ Փաշինյանը երբեք, իր ակունքներից սկսած, չի տոգորվել Արցախի խնդրով: Ավելին, նա միշտ համարել է, որ Արցախի հարցը, «խանգարիչ է» Հայաստանի համար՝ հարևանների հետ իբր բարիդրացիական հարաբերություններ հաստատելու տեսանկյունից:

Այլ կերպ ասած՝ նա միշտ համարել է Արցախի խնդիրը, որպես «խանգարիչ» («բե՛ռ»), իսկ Վազգեն Սարգսյանին և արցախյան հերոսներին համարել է իրական թշնամի: Պարզապես, տակտիկական տեսանկյունից, դրա մասին, հրապարակավ չի արտահայտվել: Փաշինյանն ու նրա կողմնակիցները, միշտ ատելությամբ են լցված եղել Վազգեն Սարգսյանի նկատմամբ, որպես «հայկական ռևանշիզմի, պատերազմի» մարմնավորում:
Իսկ մարտի 5-ը միշտ հիշել են, կոնյունկտուրային տեսակետից, որպեսզի չմեղադրվեն «անցայլ հերոսներին» մոռանալու համար:

Այլ է Արամ Զավենիչի հարցը: Այս անձնավորությունը քաղաքական թատերաբեմում է հայտնվել 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, իրեն հռչակելով՝ Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգորդը:
Քանի որ Վազգենի եղբայրն էր, հենց այդպես էլ ընկալվում էր հանրության կողմից:
Սակայն Արամ Զավենիչը վերջում կայացավ, որպես Վազգենի հակապատկեր:

Վազգենը խորը ազգային մարդ էր, հակասական խառնվածքով և ազգային երազանքներով: Վազգենի համար, Հայաստանի հզորացումը, Արցախի հաղթանակները բացարձակ արժեքներ էին: Նա նաև իր լուման է դրել այդ հարցում:
Վազգենը նաև իր այդ գործունեության մեջ խորը գիտակցեց, որ առանց Մոսկվայի այդ հաջողությունները կյանքի չէին կոչվի: Ավելին, հենց նրա ջանքերով էր, որ հնարավոր դարձավ Հայաստան բերել ավելի քան 1 մլրդ դոլարի զենք ու զինամթերք:

Ինչպես հայտնի է, պատերազմում հաղթում են խելքով, կամքով, բայց նաև՝ ժամանակակից զենքով:

Այլ էր Արամ Զավենիչի քաղաքական կայացման հետագիծը: Նա չկարողացավ հոկտեմբերի 27-ից հետո մնալ իշխանության մեջ և ատելությամբ լցվեց նախկին իշխանությունների և առաջին հերթին՝ 2-րդ նախագահի հանդեպ:

Նույնիսկ, եթե նրա այդ զգացմունքը կարելի էր հասկանալ, բայց նրա հետագա քայլերը ցույց տվեցին մեկ բան, նրան սկսեց մղել բացառապես ատելությունը: Նա սկսեց ատել նախկիններին, հետո արցախցիներին և հետո սկսեց ատել Արցախը: Բայց դա հրապարակավ ցույց չէր տալիս: Իսկ երբ վերջնականապես դարձավ ձախողված գործիչ, իր այդ ատելությունը տեղափոխեց նաև Ռուսաստանի վրա, համարելով, որ հենց Մոսկվան է մեղավոր, որ նա չի կարողանում իր վրեժը լուծել նախկիններից:
Իր այդ ատելության վրա ձևավորվեցին նրա իրական պատկերացումները:

Նա դարձավ ավարտված անձնավորություն, քանի որ ատելությամբ տառապողը վերջում ատելու է նաև սեփական հայրենիքը:

Իր խոսքերում և գործերում կարմիր թելով սկսեց անցնել չարությունը բոլորի նկատմամբ: Բայց որպեսզի դա թաքցնի, որպես քող փորձում էր ծածկվել ժպիտով և քրիստոնեական հռետորաբանությամբ:
Վերջում այս ավարտված անձնավորությունը իհարկե ոչնչի չհասավ: Նույնիսկ իր անսահման պնակալեզությունը չգնահատվեց Փաշինյանի կողմից:

Ժանրի կանոնների համաձայն,իր ատելությանվերջին առարկան պիտի դառնան հենց այսօրվա իշխանությունները: Բայց հավանաբար, դեռ Արամ Զավենիչը հույս ունի, թե ինչ-որ փշրանքներ կկարողանա ստանալ Փաշինյանից, նախկինում, իր կարծիքով՝ունեցած արժանիքների համար:

Փաշինյանկսակայն սրան դատարկ մարդ է համարում, ընդորում՝նաև անպիտան, բոլոր իմաստներով: Թերևս միայն քաղաքապետարանում, նրան կփորձի օգտագործել, այն էլ՝ժամանակավոր:

Իրականում, Արամ Զավենիչը այսօրվա Հայաստանի ամենավատ գործիչներից է՝բոլոր իմաստներով:
Նա իրեն համարում է Վազգենի ժառանգորդը, միաժամանակ կատարելով ճիշտ հակառակ քայլերը: Նա իրականում իր կերպարով և գործնեությամբ վարկաբեկում է Վազգենի հիշատակը: Բարոյազրկում է հանրությանը , ցույց տալով,թե ինչպես կարելի է փորձել օգտվել մահացած հերոսի կերպարից, բայցև կատարել այն քայլերը, որի դեմ կենդանի ժամանակ պայքարում էր այդ հերոսը:

Կա տեսակետ, որ այդ անձնավորության հետ դրսից են աշխատել, ցույց տալու համար, «հայ մարդու անշնորհակալ և անարժան»տեսակը:
Իշխանափոխությունից հետո բոլորը կարող են ներվել, բացառությամբ այս անձնավորության, քանի որ նա իր կերպարով և գործնեությամբ հենց մարդկանց հոգիներն է վնասել՝ փչացնելով հայ մարդու իսկական ազնիվ կերպարը: Բայց ցանկացած ժողովորդի մեջ լինում են իսկական տականքներ, և ոչ ոք չի համարում դրանց ազգի սիմվոլներ:

Ինչպես,օրինակ,գերմանացիները իրենց սիմվոլն են համարում, Բախին, Մոցարտին, Բեթհովենին, Բիսմարկին, բայց ոչ՝Հիտլերին:
Ինչպես ռուսները իրենց սիմվոլներ են համարում, Ալեքսանդր Նևսկուն, Կուտուզովին, Եկատերինա 2-ին, Պետրոս 1-ին, նույնիսկ Ստալինին, բայց ոչ,ասենք,դավաճան գեներալ Վլասովին, որն ի դեպ, ավանդ էր ունեցել Մոսկվայի պաշտպանության ժամանակ:

Նույնը՝ամերիկացիները: Իրենք էլ ունեն իրենց հերսները.Ջեֆերսոն, Լինկոլն, Ռուզվելտ: Եվ բոլոր ազգերը հպարտանում են իրենց հերոսներով և գնահատականներ տալիս իրենց հակահերոսներին: Հենց այդպես են դառնում պետականաստեղծ ազգեր:

Մենք դեռ չենք սովորել, ինչպես դառնալ իսկական պետականաստեղծ ազգ, դրա համար էլ մեր իսկական հերոսները դեռ այդ գնահատականին չեն արժանացել:
Մենք այսօր տեսնում ենք Փաշինյանին, բայց չենք հասկանում, թե որտեղից առաջացավ նա: Հենց այդպիսի իրավիճակից են առաջանում այս երևույթները: Եթե ժամանակին Արամ Զավենիչի նման կերպարները իսկական գնահատման արժանանային, ապա չէին լինի նաև այսօրվա մեր ողբերգությունները:

Հայաստանին պետք է ոչ թե մեխանիկական իշխանափոխություն, այլ ամբողջական և գաղափարական, նաև մշակութաբանակա՛ն իշխանափոխություն, որից հետո հանրությունը վերջապես կդառնա Ազգ, ինչպես որ ժամանակին այդպիսին են դարձել թուրքերը, վրացիները, ադրբեջանցիները և այդպես շարունակ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

 

դիտվել է 721 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am