Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. «Պալլադան» խնդիրներ ունի


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ծաղկաձորի «Պալլադա»-ն խնդիրներ ունի Ալեն Սիմոնյանի որդու կնքահոր՝ Էդգար Ավագյանի հետ:

«Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը լուրջ շինարարական խնդիրների առաջ է կանգնած։ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դեռ նախորդ տարի՝ շինության հիմքը փորելիս, պարզվել է, որ շենքի նախատեսած հիմքում՝ մակերեսից 20 եւ ավելի մետր խորության վրա, գետ է հայտնաբերվել, որն էլ խաթարել է շինարարության ընթացքը: Բացի այդ՝ կան նաեւ սողանքներ:

Հիշեցնենք, որ խոսքը մեծամասշտաբ շինարարության մասին է, որի գովազդը ամենուր պտտվում է, բայց, փաստորեն, շենքի կառուցումը լուրջ ռիսկերի առջեւ է: Ըստ «Հետք»-ի՝ ընկերության հիմնադիր բաժնետերերը չորսն են՝ Ռոբերտ Գալուստյանը, Կարեն Դավթյանը, Լեւան Չիկովանին եւ Էդգար Ավագյանը (բոլորը` 25-ական % բաժնեմասով)։ Մեկ տարի անց Կարեն Դավթյանն իր բաժնեմասը փոխանցել է իրեն փոխկապակցված անձին՝ Գեղամ Կիրակոսյանին։ Հատկանշական է, որ «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ 25 տոկոս բաժնեմաս ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը՝ Էդգար Ավագյանը` այն նույն անձը, որին 2016 թ.-ին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Արարատբանկը», քանի որ բանկում 2012 թ.-ից Ավագյանը 28 հազար դոլարի վարկ է ունեցել, որը 2015-ից հետո պատշաճ չի մարել։ Սնանկացած քավորը երբեք շինարարական բիզնեսով չի զբաղվել, վերջին տվյալներով էլ այսօր աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ՀԸ-ում։ Այս արտոնյալ շինարարների խումբը, Ծաղկաձորում չունենալով շինթույլտվություն, արդեն իսկ սկսել է շինաշխատանքներ. հետո Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը տվել է նրանց շինթույլտվություն, որից հետո նոր՝ 2023 թվականի հունիսի 26-ին, Ծաղկաձոր համայնքում հանրային լսումներ են հրավիրվել շինթույլտվություն ստանալու համար: Այսինքն՝ օրենքի կոպիտ խախտում է աձանագրվել. պետք է գործընթացը հակառակ կողմից սկսվեր:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Պալլադա Ծաղկաձոր» բնակելի թաղամասը, ստորգետնյա գետերի հետ կապված խնդրից բացի, եւս մեկ խնդիր ունի. ըստ հետազոտությունների՝ Ծաղկաձոր քաղաքի հողային շերտը ամբողջությամբ սողանքներ են, տեղի բնակչությունն ասում է՝ «մեր հողը լողացող է»։ Հենց սրա պատճառով հողի բարձր շերտի փլման վտանգ կա։ Այս սողանքներն են նաեւ պատճառը, որ ճաքճքել եւ թեքվել է Ծաղկաձոր մտնող ճանապարհը։

ArmLur.am-ը համալիրի տարածքում նկատեց, որ հենց այս պատճառով գրեթե 3 տարի ձգվող շինարարությունը հանրությանը զգալի արդյունքներ ցույց չի տալիս։

ArmLur.am-ը տեղում պարզեց, որ դեռ նախորդ տարվա ամռանը կայացած հանրային լսումներից հետո համալիրի շինարարությունում զգալի առաջընթաց չի գրանցվել: Մենք կապվեցինք «Նյու Սիթի Պրոջեկտս» կառուցապատող ընկերության հետ, որի նախագծերից մեկը հենց «Պալլադա Ծաղկաձոր-ն» է։ Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ տեղյակ են ստորգետնյա ջրերի մասին, ասելով. «Բոլորը գիտեն, որ Ծաղկաձորում ստորգետնյա ջրեր կան, այդ պատճառով մենք աշխատում ենք համապատասխան դրենաժներով։ Մեր աշխատանքներին հիմա ոչինչ չի խանգարում, այն բնականոն ընթանում է»։ Սողանքների վերաբերյալ նշեցին, որ ունեն համապատասխան երկրաբանական հետազոտության արդյունքները, եւ այդ տարածքում սողանքներ չկան։ Բայց, փաստն այն է, որ շինարարությունն այս ընթացքում էական արդյունք չի գրանցել։

Հավելենք նաեւ, որ այս համալիրը գնահատվել է 40-50 միլիոն դոլար։ Նկատենք, որ արտոնյալ շինարարներին իշխանությունն օգնում է. շինթույլտվությունը տալիս են շինաշխատանքները սկսելուց հետո, բայց բնությունը խանգարում է, քանի որ սողանքներն ու ստորգետնյա ջրերը արգելում կամ դժվարացնում են շինաշխատանքները, որոնք, ըստ նախագծի, ավարտվելու են 2027 թվականին. համենայնդեպս բնակարանները շահագործման են հանձնվելու 2027 թվականի սկզբին։»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 652 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ռուսներին դարձրեց ոխերիմ թշնամի․ հիմա կասեմ՝ արձագանքը»․ Հրանտ Բագրատյան (video) Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am