Դեղին քարտ՝ Աղվան Հովսեփյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի Քննչական կոմիտե, որտեղ ունեցել է բավականին ուշագրավ ելույթ՝ հետաքրքիր շեշտադրումներով, որոնց համախառն գնահատմամբ հնարավոր է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը դեղին քարտ է ցույց տվել Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Սերժ Սարգսյանը բավականին, այսպես ասած, դիվանագիտորեն քողարկված շեշտադրումներով, սակայն բավական թափանցիկ ակնարկներով դժգոհել է Քննչական կոմիտեի գործունեությունից, նրբորեն ընդգծելով իրավապահ համակարգի աշխատանքի վրա դրա բացասական ազդեցությունը: Սարգսյանը կոչ է արել քննիչներին գործակցել դատախազության և ոստիկանության հետ, ինչով գործնականում Աղվան Հովսեփյանին ակնարկել է, որ նրա գլխավորած կառույցը տեսնում է ընդամենն իրավապահ համակարգի փաթեթում և չնայած Հովսեփյանի այսպես ասած համակարգային ստաժին՝ իշխանության համակարգի համատեքստում, ամենևին չի պատրաստվում նրան տալ առաջնայնություն: Եվ էլ ավելին, նկատի ունենալով Սարգսյանի մի շարք շեշտադրումներ ոչ միայն դատախազության և ոստիկանության հետ աշխատելու, պատասխանատվությունը դատախազների և դատարանների վրա չբարդելու մասին ակնարկները, այլ նաև վերջին օրերին Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցած աղմկոտ սպանություններն ու «քրեական ռազբորկաների» բացահայտման մասին խոսքերը, հնարավոր է եզրակացնել, որ նա Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցին կամ ուղղակի Աղվան Հովսեփյանին մեղադրում է իրավապահ համակարգի ընդհանուր անարդյունավետության համար: Այդ առումով իսկապես ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը որոշեց աղմկոտ սպանություններին և քրեական պատմություններին անդրադառնալ հենց Քննչական կոմիտեում, գործնականում դրա վրա դնելով բացահայտման պատասխանատվությունը: Բանն այն է, որ այդ սպանությունները հանրային մեծ քննադատության սլաք ուղղեցին ոստիկանությանը: Դրանք օբյեկտիվ արձագանք էին, թե նաև քաղաքական, ներգերատեսչական շարժառիթներով պայմանավորված թիրախավորումներ՝ օգտվելով առիթից, իհարկե դժվար է ասել, հնարավոր է թե՛ մեկը, թե՛ մյուսը, թե՛ այլ պատճառներ, բայց հարվածը միարժեք ընկավ ոստիկանության վրա: Ահա այդ իմաստով հատկանշական է, որ Սարգսյանն իր Քննչական կոմիտե այցով և այնտեղ այդ սպանություններին ու «ռազբորկաներին» իրավապահների արձագանքի մասով անդրադարձով փոխեց սլաքը և ոստիկանության վրայից այն տեղափոխեց հենց Քննչական կոմիտեի վրա: «Կասկածից վեր է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի և անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ի վերջո, երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլև դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ»,- հայտարարում է Սերժ Սարգսյանը: Այդպիսով, Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանին ցույց է տալիս դեղին քարտն ու գործնականում նրբորեն մեղադրում անգամ «միայնակ խաղի» և իրավապահ համակարգը հանրային ընկալումներում այսպես ասած սաբոտաժի ենթարկելու համար: Գործնականում, Սարգսյանը դրանով մի կողմից թուլացնում է Աղվան Հովսեփյանի ներիշխանական դիրքերը, մյուս կողմից՝ որոշակի քարտ-բլանշ տալիս դատախազությանն ու ոստիկանությանը, այսինքն՝ դատախազ Արթուր Գևորգյանին և ոստիկանապետ Վովա Գասպարյանին: Ներիշխանական ներկայիս վերադասավորումների և կառավարման նոր համակարգում նոր դասավորության, իշխանության նոր տրամաբանության ու ստատուս-քվոյի պայմաններին իրավապահ համակարգն ադապտացնելը, անկասկած, ռազմավարական խնդիր է, և Սերժ Սարգսյանն այդ առումով գործնականում ընդգծում է թերևս իր առաջնահերթությունն այդ խնդրի մասով: Համենայնդեպս, առայժմ Սարգսյանը հենվելու է դատախազության և ոստիկանության վրա: Դա համակարգային մոտեցում է, թե՞ Սարգսյանը առաջնահերթությունը որոշել է անձնային վերաբերմունքից ելնելով, այսինքն՝ Աղվան Հովսեփյանի, Արթուր Գևորգյանի և Վովա Գասպարյանի հանդեպ անձնական վերաբերմունքով, անվստահությամբ և վստահությամբ, դեռևս պարզ չէ: Համենայնդեպս, Աղվան Հովսեփյանին ցուցաբերված անվստահությունն ակնառու է, ինչը չի կարող չունենալ համակարգային ազդեցություն անկախ ամեն ինչից, քանի որ Հովսեփյանը Հայաստանի իշխող համակարգի առանցքային ֆիգուրներից է և նրան Սերժ Սարգսյանի մակարդակով գրեթե դիմահար տարբերակով հասցված հարվածն անկասկած հուշում է խորը տրանսֆորմացիաների մասին: Ըստ երևույթին, հաջորդ քայլով Աղվան Հովսեփյանը պետք է այսպես ասած նույն համակարգային մակարդակով հավատարմության և ենթակայության համոզիչ երդում տա Սերժ Սարգսյանին, որևէ ակտով, հակառակ պարագայում՝ հաջորդը կլինի երկրորդ դեղին և ինքնաբերաբար կարմիր քարտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Մանրամասներ՝ հեղուկ գազի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am