Ա՞ջ, թե ձախ. այս է խնդիրը...

«Փաստ» օրաթերթը գրում է. Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների նկատմամբ: Սակայն, թե այդ սահմանափակումներն ինչպիսի տեսք կունենան եւ ինչպես կկոչվեն, դեռեւս չգիտեն անգամ նախարարությունում: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ սրա հետ կապված որեւէ բան դեռեւս որոշված չէ, ամեն ինչ քննարկումների մակարդակում է, եւ չեն կարող ասել, թե ինչ որոշման են հանգել.«Որեւէ փաստաթուղթ չկա, քննարկումների եւ մշակելու փուլում ենք գտնվում: Այն, ինչ հրապարակման էր ենթակա, նախարարը հայտարարել է: Տարբերակներ շատ կարող են լինել, թե որին կհանգենք, դեռ պարզ չէ»,– նկատեց նախարարի մամլո քարտուղարը: Որպես աջ ղեկով մեքենաների արգելքի առաջին նախապայման էր նշվում դրանց՝ վտանգավոր ու վթարների պատճառ դառնալու հանգամանքը: Իսկ արդյո՞ք որպես սրա ապացույց որեւէ վիճակագրություն կա: Այս հարցի պատասխանը, թերեւս, շուտով կունենա Ոստիկանությունը: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Փաստին» տեղեկացրեց, որ թեեւ Ճանապարհային ոստիկանությունում աջ ղեկային համակարգով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների առանձին վիճակագրություն վերջին 10 տարում չի տարվել, սակայն վերջին շրջանում որոշակի վերլուծություն է կատարվել միայն 2017 թ. նշված տրանսպորտային միջոցներով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասով: Եվ այդ արդյունքների տրամադրումը տեղի կունենա վերջնական պատկեր ունենալու դեպքում: Հայաստանում ավտոմեքենաներ ներկրող խոշոր ընկերությունները հիմնականում ներկրում են ձախակողմյան ղեկ ունեցող մեքենաներ: Բայց քիչ չեն եւ նրանք, որ մեծամասամբ աջակողմյան ղեկով մեքենաներ են ներկրում: «Ավտոիմպորտ Արմենիա» ընկերությունն իր ավտոմեքենաները ներկրում է Ճապոնիայից եւ Նահանգներից, որոնց 99%–ը աջ ղեկով են: Ընկերությունից մեզ ասացին, թե վստահ են՝ նման արգելք չի լինելու, քանի որ նման օրենքը մեկ օրում չի ընդունվում, իսկ ղեկ փոխել ստիպելը շատ կոպիտ սխալ կլինի: «Իրենք էլ կհասկանան, որ հնարավոր չէ: Կան մեքենաներ, որ պարզապես չի լինում փոխել: Ուրեմն թող պետությունը գնի այդ մեքենան իրենցից եւ փոխարենը ձախ ղեկով մեքենա տրամադրի»,– նշեց նա: Ոչ մեկի համար հստակ գաղտնիք չէ այն, որ աջակողմյան ղեկով մեքենաները ավելի մատչելի են, ինչն էլ հենց դրդում է մարդկանց թեկուզ եւ փոքր–ինչ նեղվել, բայց սովորել այդպիսի ավտոմեքենա վարել: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Մանրամասներ՝ հեղուկ գազի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am