Ստեփան Գրիգորյան. «ՀԱՊԿ–ն ցանկանում է մեղմել Հայաստանում իր նկատմամբ առկա բացասական տրամադրվածությունը»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀԱՊԿ արագ արձագանքման 20–հազարանոց զորամիավորումը պատրաստ կլինի ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե նման որոշում կայացնի կազմակերպության բարձրագույն մարմինը՝ խորհուրդը: Երևանում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: Հայտարարությունն ուղղված էր Հայաստանում ՀԱՊԿ–ի նկատմամբ առկա քննադատական տրամադրություններին. «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն» կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը: Ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ցանկանում է ցույց տալ, որ իրենք մեր կողքին են և դրանով մեղմել իրենց նկատմամբ Հայաստանում առկա բացասական վերաբերմունքը: «Դրան պետք է վերաբերվել որպես զուտ ֆորմալ հայտարարություն, որը նպատակ ունի ցրել Հայաստանում առկա բացասական տրամադրվածությունները ՀԱՊԿ–ի և Ռուսաստանի նկատմամբ: Հայաստանում այս օրերին լուրջ քննարկումներ են գնում՝ կապված ԵԱՏՄ–ի և «ՀՀ զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորում» ստեղծելու օրենքի հետ: Դրանց դեմ շատ քննադատական խոսքեր են հնչում: Նրանք ցանկանում են ցրել այդ բացասական տրամադրվածությունները: Իսկ մեր երկրում և՛ ՀԱՊԿ–ի, և՛ Ռուսաստանի նկատմամբ քննդատությունները լայնամասշտաբ են: Հայտարարությունն արվում է միայն նրա համար, որ քննադատությունը գնալով ուժեղանում է»,– ասաց Ստեփան Գրիգորյանը: «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» անցկացրած հարցումներից պարզվում է, որ քաղաքացիների 58%–ը պրոեվրոպական տրամադրություններ են արտահայտել: Քաղաքագետի խոսքով՝ այս մասին ՀԱՊԿ–ում ևս տեղյակ են: Ուստի՝ միացյալ շտաբի պետի հայտարարությունը պրոեվրոպական տրամադրվածությունների դեմ ուղղված քայլ է: «Բավականին ցածր էր Ռուսաստանի և ՀԱՊԿ–ի վարկանիշը: Այն, որ քաղաքագետները և մյուսները բարձրաձայնում են, որ մեր մասնակցությունը ԵԱՏՄ–ին անարդյունք է և այլ հարցեր, նրանք այդ տրամադրվածությունները շատ լավ գիտեն և ուզում են մեղմացնել այն»,– նշեց նա: Ստեփան Գրիգորյանը չի կարծում, թե ագրեսիայի դեպքում ռուսական կողմն օգնելու է Հայաստանին այն դեպքում, երբ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին և Թուրքիային: «Ապրիլյան դեպքերի ժամանակ էլ ՀԱՊԿ–ի հայտարարությունը չափազանց ուշացած էր: Կարևոր է, թե երբ ես դու այդ հայտարարությունն անում, այն պետք է ժամանակին լիներ: Այն պահին, երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը և ՀԱՊԿ–ի խոսքը պետք է առավոտյան լիներ: Եթե հայտարարությունը մեկ, երկու օր ուշ է լինում, ես չեմ համարում, որ դա հայտարարություն էր, որն ի օգուտ մեզ կամ խաղաղության էր: Այն միայն «գալչկայի» համար էր»,– նկատեց քաղաքագետը: Իսկ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ–գնդապետ Սիդորովը Հայաստանում է՝ մասնակցելու դաշինքի զորավարժությանը: «Բաղրամյան» զորավարժարանում արդեն ավարտվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական հետախուզության ուժերի «Որոնում–2017» համատեղ վարժանքները, որոնց շրջանակում խաղարկվեցին կազմակերպության անդամ երկրների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների գործողությունները:   Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Մանրամասներ՝ հեղուկ գազի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am