Հայաստանի գլխավոր դատախազությունը դատի է տվել Վազգեն Խաչիկյանին

Վազգեն Խաչիկյանը Հայաստանի նախագահի կողմից ներում ստանալուց և ազատ արձակվելուց հետո էլ հանգիստ չունի. այժմ էլ Հայաստանի գլխավոր դատախազությունն է դատի տվել Խաչիկյանին: Դատական տեղեկատվական համակարգից Aysor.am-ը տեղեկանում է, որ դատախազության պահանջը Խաչիկյանից այսպիսին է. «Բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելու կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին»: Բանն այն է, որ Վազգեն Խաչիկյանը չի փոխհատուցել պետությանը պատճառված նյութական վնասը՝ շուրջ 260 մլն դրամ, ինչի համար 12 տարի ազատազրկման էր դատապարտվել, և դատախազությունը որոշել է դիմել այդ քայլին: Առայժմ այս գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ միայն նախնական դատական նիստ է տեղի ունեցել: Սպասվում է, որ բուն գործընթացը կսկսվի նոյեմբերի 29-ին: Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը կարծում է, որ դատախազությունը օրինական պահանջ է ներկայացրել Խաչիկյանի նկատմամբ: Նախ Վարոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում չհամաձայնեց, որ Խաչիկյանը պետությանը շուրջ 260 մլն դրամ պարտք է և չի փոխհատուցել: Նրա խոսքով՝ Խաչիկյանի հետ միասին մեղադրյալներ էր ևս 12-ը, և բոլորն էլ պարտավոր էին համապարտության կարգով փոխհատուցել պետությանը հասցված վնասը: «Սոցիալական ապահովության պետական ծառայության միայն Ավան և Նոր Նորք ստորաբաժանման մասով մինչև 70 մլն թիվ էր ներկայացված, հետո 18 մլն դարձավ էդ պարտքը: Բոլորն էլ պարտավոր էին վճարել գումարը, մինչև պարտքը վերջանար: Իրենք իրար մեջ պետք է որոշեին», – ասաց փաստաբանը: Նա համաձայն չէ, որ Խաչիկյանը չի փոխհատուցել պետությանը, բայց նշում է, որ ամբողջությամբ չի կատարել պարտավորությունը: «Դատախազությունը կալանք է դրել Խաչիկյանի գույքի վրա և հիմա այս գույքն են փորձում վաճառել. Դա Ալավերդիի տունն ա ու մեկ էլ ժամանակին հիպոթեքով Երևանում բնակարան ուներ, որը բանկը վերցրեց, տարբերությունն էլ տվեցին պետությանը», – ասաց Վարոսյանը: Հիմա, փաստաբանի խոսքով, Խաչիկյանը որևէ գույք չունի. «Էսքանից հետո էլ ի՞նչ գույք ունենա»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Մանրամասներ՝ հեղուկ գազի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am