Սասուն Միքայելյանը կառաջադրվի Հրազդանի քաղաքապետի ընտրություններին
Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հրազդանի տարածքային կառույցում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարել է Հրազդանում ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին առաջադրվելու մասին: Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը:
