Ռուսաստանն օգտագործում է ԼՂ-ն՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար. ամերիկացի գեներալ
ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների գոյության սպառնալիք է։ Նա ասել է, որ Ռուսաստանը շարունակում է ընդլայնել իր ազդեցության գոտին, որպեսզի փորձի վերականգնել միջազգային ասպարեզում իր առաջատար դիրքը։ Ռուսաստանն օգտագործում է չկարգավորված հակամարտությունները, ինչպես, օրինակ, Ղարաբաղը, որպես արտաքին և տարածաշրջանային քաղաքականության գործիք՝ պահպանելու համար իր ազդեցությունը տարածաշրջանում՝ ասել է Բրիդլավը: Ըստ նրա՝ Մոսկվան փաստացի ուժեղացրել է անկայունությունը տարածաշրջանում՝ զենք վաճառելով Բաքվին և զինվորական ներկայություն պահպանելով Հայաստանում: «Ռուսաստանն օգտագործում է Ղարաբաղն ու այլ սառեցված հակամարտությունները՝ հակամարտության մեկ մի կողմին սատարելով, մեկ մյուսին, հարձակվում է իր մոտակա հարևանների վրա՝ խախտելով նրանց ինքնիշխանությունը՝ հակառակ Մոսկվայի նախկին պայմանավորվածությունների և միջազգային կարգի համաձայնեցված պայմանների»,- ասել է նա:
