Ինչպե՞ս են ներկոտված եվրոները հասել Սամվել Բաբայանին

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը: Այսօրվա նիստում հարցաքննվեցին այն ամբաստանյալները, որոնք մեղադրվում են փողերի լվացման մեջ: 4 ամբաստանյալներն էլ հրաժարվեցին դատարանում ցուցմունք տալուց եւ օգտվեցին իրենց լռելու իրավունքից: Նրանք նաեւ հրաժարվեցին պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին: Խոսքը վերաբերում է գործով ամբաստանյալներ Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այսպիսով, քանի որ նրանք հրաժարվեցին ինչ-որ բան ասել, մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նրանց՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Ամբաստանյալ, մասնագիտությամբ քիմիկոս Ժորա Զաքարյանը նախաքննական մարմնին պատմել է, որ Անդրանիկ Քոչարյանը, տեղեկանալով, որ ինքը քիմիայից գլուխ է հանում, իրեն է տվել 20 եվրոյանոց թղթադրամ` առաջարկելով վերացնել դրա վրա առկա կարմիր բծերը: Ժորա Զաքարյանը հայտնել է, որ թղթադրամների վրա առկա ներկերը նախ փորձել է մաքրել եղունգների լաքի հեռացման համար նախատեսված  նյութով, սակայն հետքերն ավելի են ընդգծվել: Այնուհետև նա փորձել է թղթադրամների վրա առկա ներկը մաքրել նատրիումի հիդրօքսիդով, դարձյալ չի ստացվել: Ժորա Զաքարյանը նշել է, որ Անդրանիկին չի հայտնել, թե ինչով է մաքրում այդ թղթադրամները, որովհետեւ մտածել է՝ նա կսովորի դա անել եւ այլեւս իր կարիքը չի ունենա: Ամբաստանյալն իր նախաքննական ցուցմունքում պատմել է նաև, որ ներկերը վերացնելու դեպքում ինքը Անդրանիկ Քոչարյանից պետք է ներկոտված թղթադրամների նոր խմբաքանակ ստանար: Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ հարցաքննվելիս Ժորա Զաքարյանն ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ տեղյակ չի եղել 5000 եվրոյի մասին: Քննիչի հարցին՝ ինչ կապ ունի Սամվել Բաբայանն այս ամենի հետ, Ժորա Զաքարյանը պատասխանել է, թե իր տեղեկություններով՝ առնչություն չունի: Մի քանի անգամ հարցաքննվելուց հետո ամբաստանյալ Զաքարյանը հայտնել է, որ տեղյակ չի եղել, որ այդ թղթադրամները պատկանել են Սամվել Բաբայանին: Ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանն էլ իր նախաքննական ցուցմունքում պատմել է, որ թղթադրամները վերցրել է եղբորից՝ Կարենից, և դրանք տվել իր համագյուղացուն՝ Ժորային, դրանց վրա առկա ներկը հնարավորության դեպքում մաքրելու համար. «Մեր տուն եկավ եղբայրս՝ Կարենը, որն ինձ տվեց 20 եվրոյանոց թղթադրամ կարմիր բծերը մաքրելու համար, ես դա փոխանցեցի Ժորա Զաքարյանին, դրանից հետո եղբայրս ինձ տվեց 2 հատ 20 եվրոյանոց եւ 1 հատ 50 եվրոյանոց, որ ներկը կրկին մաքրենք, ես դրանք կրկին փոխանցեցի Ժորային: Ես Ժորային չեմ հասցրել, թե ինչով է դրանք մաքրում: Նա տարբեր եղանակներով փորձել է թղթադրամներից մաքրել կարմիր բծերը, սակայն չի կարողացել»: Պաշտպան Ավետիս Քալաշյանը հետաքրքրվեց Անդրանիկ Քոչարյանից թե ինչու է թղթադրամների մասին խոսելիս նշել «կեղծ» բառը : Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ քննիչն է ասել: Սամվել Բաբայանն էլ արձագանքեց. «Քննիչն ասել է, դու էլ գրել ես էլի»: Նշենք, որ, համաձայն գործի նյութերի, թղթադրամները մաքրելու հարցով Կարեն Քոչարյանը դիմել է նաև այս գործով մեկ այլ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am