«Ինչպե՞ս է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Բաքվին վաճառել Ռամիլ Սաֆարովին»

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի օրակարգում Ադրբեջանին առնչվող մի շարք հարցեր կան։ Իր ելույթում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Դոն Կոոռուպցիա անունով հայտնի Պեդրո Ագրամունտի հրաժարականը համարել է ընդամենը առաջինը քայլը՝ ԵԽԽՎ-ն կոռուպցիայի սարդոստայնից մաքրելու համար, ինչպես նաեւ կոչ է արել պարզել, թե ինչպե՞ս է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Ադրբեջանին  վաճառել  Ռամիլ Սաֆարովին։ Նաիրա Զոհրաբյանն ասել է՝ Հարգելի գործընկերներ, Քաղաքական իր բժիշկների հորդորով   Դոն Կոռուպցիա անունով հայտնի Պեդրո Ագրամունտը հոկտեմբերի 6-ին հրաժարական տվեց։  Ես շնորհավորում եմ Վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր թույլ չտվեցին, որ ԵԽԽՎ անունը նույնացվի կոռուպցիայի եւ ամենաթողության հետ, որտեղ ինչ-որ մեկը կարող է պատգամավոր գնել, վաճառել, վերավաճառել եւ պարտադրել սպասարկել իր երկրի ավտորիտար օրակարգը։ Բայց արդյո՞ք Պեդրո Ագրամունտի վրա վերջակետ դնելը բավարար է մեր Վեհաժողովի դեմքից կոռուպցիայի սարդոստայնը մաքրելու համար։ Պարզվում է, կոռուպցիոն հայտնի մեծ լվացքի մեջ ներգրավված են եվրոպացի տարբեր գործիչներ, ովքեր տարիներ շարունակ  դանիական Danske Bank –ի էստոնական մասնաճյուղից հսկայական գումարներ են ստացել։  Ես հույս ունեմ, որ հունգարական պատվիրակության մեր գործընկերները իրենց երկրի քաղաքական ղեկավարությանը հարց կուղղեն՝ կապված սկանդալային այն բացահայտման հետ, որ Հունգարիան  7.6 միլիոն դոլարով վաճառել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ  վերջինս եղել է քնած։ Կարծում եմ, հունգարացի մեր գործընկերներին պետք է հետաքրքրի, եթ ինչպե՞ս են Metastar Invest ընկերության կողմից հունգարական MKB բանկում բացված մի հաշվեհամարի վրա փոխանցվել միլիոնավոր դոլարներ եւ թե ի՞նչ կապ ունեն այդ հաշվեհամարները Հունգարիայի քաղաքական իշխանության  հետ։ Ի դեպ, հիշեցնեմ, որ Metastar Invest-ն  այն ընկերությունն է, որը պարբերաբար գումարներ է փոխացնել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեին, ով այս պահին, ամենայն հավանականությամբ, իտալական դատախազությանը պատմում է իր եւ իր տոտալիտար ընկերոջ  ջերմ հարաբերությունների մասին։ Հարգելի գործընկերներ, Հունիսյան նստաշրջանում մենք պաշտպանեցինք անկախ հետաքննող մարմնի ստեղծումը, որը վստահ եմ, անաչառորեն հետաքննում է կոռուպցիոն բոլոր փաստերը, որոնք վերաբերում են մեր Վեհաժողովին։ Իսկ նման փաստեր, որոնք վերջերս  միջազգային մամուլի թոփ թեման էին, բազմաթիվ են։ Ես միանում եմ  «Թրանսպարանսի Ինթերնեյշընլ» կազմակերպության նախագահի այն հայտարարությանը, ով ասում է՝ «ուղղակի շոկային է տեսնել, թե ինչպես  այնպիսի հարգված կառույցում, ինչպիսին ԵԽԽՎ-ն է, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի են հանվում, եւ  փակում իրենց աչքերը կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների վրա»։ Լիտվայի Սեյմը օրերս դիմել է Լիտվայի ֆինանսական հանցագործությունները հետաքննող մարմնին, պահանջելով ուսումնասիրել ԵԽԽՎ-ի հետ կապված կոռուպցիոն  սկանդալներում լիտվացի գործիչների հնարավոր ներգրավվածությունը։ Ես հույս ունեմ, որ Լիտվայի օրինակին կհետեւեն  ԵԽ անդամ բազմաթիվ երկրներ եւ վստահեցնում եմ, որ Դոն Պեդրոյի աղանդի բազմաթիվ հետեւորդներ ստիպված կլինեն քաղաքական ապաստան խնդրել իրենց կերակրող  երկրից։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Մանրամասներ՝ հեղուկ գազի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am