Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարար, և իրա թիմը կարար իրա կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետևից գրեր, բայց չէր կարող գրեր՝ «կառավարությո՛ւն, վերահաս արհավիրքի առաջ եք…»:

168.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ նամակներ է գրել Սերժ Սարգսյանը, ի՞նչ կենցաղային հարցերի մասին էր ԱԺ ամբիոնից հայտարարում Նիկոլ Փաշինյանը:

Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանեցին.

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և նրա քաղաքական սպասարկուները փետրվարի 28-ի ԱԺ-կառավարություն բեմադրած հարցուպատասխանի ժամանակ կրկին դիմել են իրենց մշտական հնարքներին՝ ստախոսությանը, մանիպուլյացիային, իրողությունների խեղաթյուրմանը:

Սերժ Սարգսյանը երբե՛ք որևէ նամակ, այն էլ իր կենցաղային հարցերով, պաշտոնաթողությունից հետո չի գրել կառավարությանը: Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է:

Իսկ թիմին վերագրվող նամակը, եթե վերաբերում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից ընդամենը այդ ստախոսի աշխատակազմի ներկայացուցչի հետ (ի դեպ, հենց վերջինիս առաջարկով) գրագրությանը՝ գրասենյակի գործառույթների շրջանակում կազմակերպչական որոշ հարցերի կարգավորման հետ կապված, ապա դա բացարձակապես այլ համատեքստում շահարկելը անամոթություն է»:

Հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ «արհավիրքի» մասին է ասել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ իր առաջադրման ժամանակ, և ինչո՞ւ 2018-ից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը չի տեղեկացրել «արհավիրքի» մասին, ինչպես խորհրդարանական ամբիոնից հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանեցին.

«Դուք և Ձեր գործընկերները պարբերաբար հնարավորություն եք ունենում հարցեր ուղղելու Նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջարկում ենք առաջին իսկ այդպիսի հնարավորության ժամանակ օգտվել ձեր իրավունքից և հարցնել Նախագահ Սարգսյանին այդ մասին: Նա սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին»:

դիտվել է 462 անգամ
Լրահոս
Իրանը պարտված է և գործարք է ցանկանում․ Թրամփ Հիմա մի ինֆորմացիա հայտնեմ, որը քչերին է հայտնի․ ի՞նչ է ասել Արարատ Միրզոյանն Արաղչիին ու չի արել (video) Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղան մահացել է Մտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեք․ Գուրգեն Մելիքյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, Փաշինյանի կամքից այդ իրավունքը կախված չէ. Բագլարյան «Դու մարդ չե՛ս, անգամ քո կնոջ՝ Աննայի արածից հետո»․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Երկար ժամանակ լռել եմ, բայց Նիկոլը լուրջ խանգարմունքների մեջ է ընկել․ Հարութ Սասունյան (video) Մարտի 16-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Այս մեկն էլ է՞ մարսելու․ ո՞նց եք հանդուրժելու, ժողովու՛րդ․․․ (video) #ՀԻՄԱ․ Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց (video) Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի. «Հրապարակ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» 25 տարի նույն գյուղի ղեկավար, 8 հողամաս նույն համայնքում․ Շիրակի փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» «Բռասլետների» դեֆիցիտ է առաջացել. «Հրապարակ» Իրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը. Թրամփ Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում. «Հրապարակ» Փաշինյանի սուտը երկար չի տևելու, մենք գիտե՛նք՝ ինչ պետք է անել․ Իշխան Սաղաթելյան (video) Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Այն ինչ տարօրինակ է մի ազգի համար, մյուսի համար կարող է շատ ընկալելի ու սովորական լինել. իրանագետ Մեր երկիրը այս կրակոտ փոսից հեռու պահելը մեր գերխնդիրն է. Էրդողան Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ​​ալ-Անբիան Ինչ ձևաչափով «Ապրելու երկիր»-ը կմասնակցի ընտրություններին. «Հրապարակ» Երևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am