Նոր մասնրամասներ Նորագավիթում տեղի ունեցած սպանության դեպքից/տեսանյութ/
Ոստիկանությունը նոր տեսանյութ է հրապարակել Նորագավիթում տեղի ունեցած սպանության մասին: Նշենք, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 20.35-ին ոստիկանության Շենգավիթի բաժին աահզանգ է ստացվել «Էրեբունի» ԲԿ-ից. Հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, որովայնի շրջանում վնասվածը կյանքին վնա սպառնացող էր: Նա գիտակցություն չի ունեցել եւ հաջորդը օը մահացել է: Իրավապահները պարզել են, որ մարդիկ տուժողին օգնության են հասել ձայներ լսելով, նրանք որեւէ այլ անձի չեն տեսել: Դեպքի հաջորդ օրը առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով իրավապահները բերման են ենթարկել 46-ամյա Գարեգին Հ.-ին: Նրան հայտնաբերել են տանը: Նրա մեքենայից հայտնաբերվել է հրազենի պարկուճ: Նա ներկայացրել է ՏՏ տեսակի ատրճանակ: Գարեգին Հ.-ն կալանավորվել է:
