Կա և միշտ կլինի արենայում
«Մենք այս թեման փակել էինք արդեն, Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականի ապրիլ նախագահելու է, և որևէ քննարկում չենք ունեցել, թե ինչ է կատարվելու ապրիլից հետո Զինվե՛ք համբերությամբ, մենք բավական խնդիրներ ունենք, դրանցով ենք զբաղված»,– ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով 2018 թվականի վարչապետի թեկնածուի վերաբերյալ լրագրողների հարցին: «Մենք դրա կարիքը չենք զգում, երբ կգա ժամանակը, հարցադրում անելու կարիք չի լինի, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի այդ մասին»,-այսինքն՝ ոչ մի ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի հետ չի՞ խոսել վարչապետի թեկնածուի մասին, տաբո՞ւ է դրված այս թեմայի վրա հարցին պատասխանեց Բաղդասարյանը: Չի՞ բացառում, որ անվտանգության նկատառումներից ելնելով Սերժ Սարգսյանը լինի վարչապետ,հարցրեցին լրագրողները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում: Բաղդասարյանը շեշտեց՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ քաղաքական թիմի առաջնորդն. «Նա միշտ պիտի լինի արենայում և ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը»:
