Սպանված շվեդ լրագրողուհու գլուխն ու վերջույթները հայտնաբերվել են
Ria Novost-ի փոխանցմամբ,Կոպենհագենի ոստիկանությունը հայտնաբերել է սպանված շվեդ լրագրողուհի Քիմ Վալի մարմնի մասերն ու հագուստը: «Մենք Քիմ Վալի հագուստով փաթեթ ենք հայտնաբերել: Այդ նույն փաթեթում գտնվում էր նաև երկու ոտք, այնուհետև գտել ենք նաև գլուխը», - ասել է հետաքննության ղեկավար Յենս Մյոլլերը:Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: Հիշեցնենք,որ լրագրողի սպանության մեջ կասկածվում է Դանիայում հայտնի ինժեներ-գյուտարար և Նաուտիլիուս սուզանավի սեփականատեր Փիթեր Մեդսենը: Քիմ Վալը, որը պատրաստվում էր հոդված հեղինակել Մեդսենի մասին, անհետացել էր օգոստոսի 10-ին՝ նրա սուզանավով ծով դուրս գալուց հետո: Մեկ օր անց սուզանավը խորտակվել է: Մեդսենը հայտարարել է, որ իրեն փրել են մոտակայքում եղած մարդիկ: Լրագրողն անհետ կորել էր: Տասն օր անց հայտնաբերվել էր նրա մարմինն առանց գլխի և վերջույթների:
