Հանցավոր համագործակցություն, թե՞... Կարո Եղնուկյանի բացահայտում-հոդվածը

Հուլիս 13, 2017-ին “Իրավունք” թերթի բամբասանք բաժնի տակ տպվել էր հետևյալ անհեթեթ հերյուրանքը` “Ըստ վստահելի աղբյուրի՝ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի գործով կալանավորված Կարո Եղնուկյանն այժմ ուղիներ է որոնում, որպեսզի “քաղբանտարկյալի” կարգավիճակից սեփական շուրթերով հրաժարվելու դիմաց իրեն արտաքսեն Հայաստանից, և դրանով գլուխն ազատի քրեական պատասխանատվությունից։ Սակայն, մեր աղբյուրի խոսքով, ԱՄՆ դեսպանատունը, կարծես թե, այնքան էլ ոգևորված չեն Եղնուկյանին սատարելու գաղափարով։” Ինչպես ասում են “առանց կրակ ծուխ չի լինում” և ես այս պատմության “կրակ”-ին չէի անդրադառնա, եթե “ծուխ”-ը այդքան աղավաղված և ցինիկ չլիներ։ Իմիջիայլոց ես այս “բամբասանք”-ի մասին իմացել եմ ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ՝ Ֆրենք Լըվոյից նույն օրը դեսպանատան ամսեկան այցի ժամանակ։ Նա ուզում էր իմանալ դեսպանի անունից թե ի՞նչ գիտեմ ես այդ “բամբասանք”-ի մասին, և եթե արդյոք ես գիտեմ ո՞վ է այդ “վստահելի աղբյուր”-ը՝ միգուցե ակնարկելով որ ես եմ այդ անձը։ Ես պատասխանեցի Ֆրենք Լըվոյիին որ ես չեմ և ինձնից բացի այդ “բամբասանք”-ի բանակցություններին մասնակցել են նախագահականը, եկեղեցին և դեսպանատունը՝ իրենց առաջին դեմքերի անմիջական ներգրավվածությամբ։ Նշեցի նաև, որ իմ կարծիքով ամենահավանական “վստահելի աղբյուր”-ը նախագահականն է, Սերժիկ Ազատովիչ Սարգսյանի (ՍԱՍ) անմիջական կարգադրանքով՝ հաշվի առնելով, որ “Իրավունք”-ը հայտնի է որպես իշխանական խուսափող դեղին մամուլի մրցանակակիր “բացահայտումներ” անող թերթ։ Հետաքրքիր է, որ դեսպանատունը շատ օպերատիվ էր աշխատել, որ կարողացել է նույն օրը դեղին մամուլի բամբասանքը իմ ականջին հասցնել։ Ի դեպ ուշագրավ է, որ դեսպանատունը այս 1 տարվա ընթացքում կարող էր տարբեր տեսակի ինֆորմացիա ներկայացներ ինձ, բայց ընտրեց հենց այս բամբասանքը, որը բավականին բացասական արձագանք ստացավ և խոսակցությունների տեղիք տվեց։ Այդ իսկ պատճառով պաշտպանիս խնդրեցի գտնել հոդվածը և փոխանցել ինձ։ Տեսնելով հոդվածը սեպտեմբերի 14-ին որոշեցի դատի տալ «Իրավունք» օրաթերթին և գրել այս բացահայտումը ու պարզաբանումը։Իմ ձերբակալվելուց հետո Նյու Յորքի հայկական համայնքը կապ է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմի Առաջնորդարան՝ Նյու Յորքի Ս. Վարդան եկեղեցու հետ պահանջելով ինչ-որ օգնություն եկեղեցու կողմից և եկեղեցու հստակ դիրքորոշումը Հայաստանում շուրջ 70 քաղբանտարկյալների առկայության և նրանց ազատության վերաբերյալ։ Հոկտեմբեր 4, 2016-ին Արևելյան թեմի ներկայացուցիչը կապնվում է իմ ընտանիքի անդամի հետ և տեղեկացնում է,  որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոցը (Կաթողիկոս) ցանկանում է հանդիպել Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կայանում է Հոկտեմբեր 28, 2016 թվականին, որտեղ ներկա են լինում Արևելյան ԱՄՆ-Էջմիածնի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, Կաթողիկոսը և Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչները՝ ներառյալ իմ ընտանիքի անդամները։ Հավաքի հենց սկզբից Կաթողիկոսը նշեց, որ Կարո Եղնուկյանը նյութական օգնություն է ցուցաբերել, որից հետո ներկայացուցիչներից մեկը հերքեց այդ տեղեկատվությունը, որին Կաթողիկոսը հակադարձ պատասխան հնչեցրեց. “ուրեմն ինձ սխալ են ներկայացրել”: Համայնքի ներկայացուցիչները Կաթողիկոսին ներկայացրեցին Հայաստանում ընդհանուր անարդար վիճակը և հիմանկանում շեշտադրվում էր քաղբանտարկյալների առկայությունը, բայց խոսակցությունը բնականաբար ընդհանում էր մեծամասամբ իմ մասին, որպես Նյու Յորքի հայկական համայնքի ակտիվ և երկար տարիների (1973 թվականից) բնակիչ։ Հանդիպման ընթացքում պարզվեց, որ Կաթողիկոսը տեղյակ չէ իրավիճակից, և ժողովի մասնակիցներին խնդրեց որպեսզի իրեն տրամադրեն քաղբանտարկյլաների ամբողջական ցուցակը և կարճ բնութագիր։Իմիջիայլոց, Նյու Յորքաբնակ հայերը նախապատրաստվել էին ցույց անել հոկտեմբեր 30, 2016-ին Կաթողիկոսի այցի կապակցությամբ պահանջելով քաղբանտարկյալների ազատությունը ։ Հարգելով Կաթողիկոսի հանդիպում ունենալու ընդառաջումը և ակնկալելով որևէ դրական արդյունք, ժողովի մասնակիցները ցույցի կազմակերպիչներին խնդրեցին որպեսզի ցույցը չեղարկվի և ցույցը տեղի չունեցավ։Կաթողիկոսը Հայաստան վերադառնալուց հետո դեկտեմբեր 1, 2016-ին եկեղեցու ներկայացուցչի միջոցով իմ ընտանիքի անդամին հեռախոսազանգով և էլեկտրոնային փոստով հայտնում է, որ Կաթողիկոսը հետաքրքրվել է իմ հարցով իշխանություններից (դուք հասկացեք ՍԱՍ-ից) և իրեն տեղեկացրել են, որ ես մեղավոր եմ հանցանք գործելու մեջ։ Նաև հայտնում է, որ շուտով Կաթողիկոսը խոսելու է ՍԱՍ-ի հետ բոլոր քաղբանտարկյալների վերաբերյալ և պատրաստակամություն է հայտնել դիմել ՍԱՍ-ին, որ ինձ ազատ արձակեն այն պայմանով որ ես վերադառնամ ԱՄՆ։ Իմ ընտանիքի անդամը պատասխանել է էլեկտրոնային փոստով, որ չի կարծում, որ ես կհամաձայնվեմ այդ առաջարկին բայց համենայնդեպս կփոխանցի ինձ Կաթողիկոսի առաջարկը (որն իմ կարծիքով իրականում ՍԱՍ-ի առաջարկն է, որն արվում է Կաթողիկոսի անունից)։ Իմ ընտանիքի անդամը նաև վրդովված հայտնում է Կաթողիկոսի բանագնացին, որ այն մարդը ով հայտնում է, որ ես հանցագործություն եմ կատարել հենց ինքն է հանցագործ, քանի որ խախտում է իմ անմեղության կանխավարկածը։ Ուշագրավ է, որ դեռևս Կաթողիկոսի կողմից արված այս առաջին առաջարկին իմ ընտանիքի անդամը առանց իմ տեղեկացվածության գրավոր խնդրում է բանագնացին փոխանցել Կաթողիկոսին, որ նա մեղսակից և նախաձեռնող կդառնա հայրենասեր հայրենադարձին հայրենազրկելու գործին և եթե ՍԱՍ-ը այդքան շատ է դա ուզում թող ինքն էլ այդ առաջարկը անի, ոչ թե Կաթողիկոսի միջնորդությամբ։ Իմ ընտանիքի անդամը ավելացրեց նաև որ Կաթողիկոսը պետք է պահանջի իմ ազատությունը առանց որևէ նախապայմանի, քանի որ իր կարծիքով ես չեմ համաձայնվի ինքնաքսորի։ Հետաքրքիր է և զարմանալի, որ բարոյականության տեսաանկյունից ես և իմ ընտանիքի անդամները ավելի ենք մտահոգված եկեղեցու և Կաթողիկոսի պատվի համար քան իրենք։Այս նամակագրությունից հետո 2 անգամ իմ խուց այցելեց Կաթողիկոսի ներկայացուցիչը ինքնաքսորի մասին բանակցելու նպատակով։ Առաջին հանդիպման ժամանակ ինձ համար պարզ դարձավ, որ Կաթողիկոսը հասկացել է, որ առաջարկը պետք չի լինի իր կողմից, բայց հավանական է ՍԱՍ-ի խորհրդով Կաթողիկոսի բանագնացը փորձում էր այնպես ձևակերպել իբրև թե ես եմ դա ուզում և նա եկել էր ճշտգրտելու ինքնաքսորի իմ կողմից ներկայացված պայմանները։ Ես նրան շատ կտրուկ ուղղեցի ասելով, որ առաջարկը եղել է Կաթողիկոսի կողմից՝ ոչ թե իմ և ես ձեռքիս տակ ունեմ էլեկտրոնային նամակագրությունը որպես ապացույց։ Ավելացրեցի, որ ես կարծում եմ այդ առաջարկի հեղինակը ՍԱՍ-ն է, բայց իր շախմատային ունակություններով կարողացել է Կաթողիկոսին ծուղակը գցել և իր միջոցով հասցնել այս առաջարկությունը ինձ։ Խորհուրդ տվեցի բանագնացին, որ Կաթողիկոսին և եկեղեցուն զերծ պահեն այս կեղտոտ և հակազգային գործարքից (ինչպես իմ ընտանիքի անդամն էր խորհուրդ տվել Արևելյան թեմի բանագնացին, որոշեցի բանագնացին հավաստիացնել, որ առաջարկը չեմ մերժում, բայց կան բազմաթիվ խնդիրներ՝ “տեխնիկական” հարցեր, որոնք միյայն ՍԱՍ-ը կարող է լուծել։ Օրինակ՝ նշեցի.- Ինչքա՞ն ժամանակով է ՍԱՍ-ը ուզում որ ինքնաքսորվեմ-  Ինչպե՞ս վարվեմ 2 միլիոն դոլար և ավելի անշարժ և շարժական գույքի հետ, որ ունեմ Հայաստանում- Ի՞նչ եմ հայտարարելու իմ “բացակայության” մասին-  Ի՞նչ է լինելու ինձ ներկայացված մեղադրանքի հետ-  Ի՞նչ եմ անելու ընտանիքիս հետ, հատկապես 5 զավակներիս (2 անչափահաս և 1 զինակոչիկ), որոնք չեն պատկերացնում իրենց Հայաստանից դուրս և ամենայն հավանականությամբ չեն հեռանա, և մի շարք այլ հարցեր ու խնդիրներ։Նաև անկեղծորեն հայտնեցի բանագնացին, որ իրականում ազատվելուս պես ես պետք է անմիջապես մեկնեմ ԱՄՆ, քանի որ իմ բիզնեսը այնտեղ բավականին տուժել է իմ երկարատև բացակայության և անհաղորդության պատճառով և պետք է կորուստները վերականգնեմ, քանի որ ընտանիքիս եկամուտը ամբողջովին դրանից է կախված։ Ավելացրեցի նաև, որ դրանից հետո էլ պիտի ճամփորդեմ բավականին երկար ժամանակ, այնպես որ այդ “ինքնաքսորը” ինքնաբերաբար կստացվեր, բայց Հայաստանը պետք է լիներ իմ բազան որտեղից ես մեկնելու և վերադառնալու եմ քանի որ ընտանիքս միշտ այստեղ է լինելու։ Ես նաև պարզ լեզվով հասկացրեցի, որ չեմ համաձայնվի որևէ տեսակի սահմանափակման, դա լինի ազատ խոսքի, շարժի կամ քաղաքական/քաղաքացիական ակտիվիզմի։ Ի սկզբանե սկզբունքորեն դեմ լինելով որևէ տեսակի ինքնաքսորի և վստահ լինելով որ ՍԱՍ-ը չի կարող, չի ուզում և նույնիսկ առիթ չի ստեղծում որպեսզի բանակցություններ ընթանան “տեխնիկական” հարցերի լուծման շուրջ կամ իմ պայմանների համաձայնմանը, ես համենայնդեպս չէի ուզում կամուրջները վերջնականապես այրել, որպեսզի ՍԱՍ-ին կարթի վրա պահեմ։ Հիմա, որ տեսա այս բամբասանքը և հասկացա ՍԱՍ-ի սահմանը որտեղ է հասնում որոշեցի բացահայտել թե ինչ է իրականում տեղի ունեցել։Անցավ երեք ամիս և նույն բանագնացը ինձ նորից այցելեց և նրա առաջին իսկ  խոսքերը եղան “դե ի՞նչ մտածեցիր, ի՞նչ առաջարկ անի Կաթողիկոսը”։ Ես մի քիչ զայրացած, բայց հասկանալով Կաթողիկոսի անելանելի դրությունը, կրկնեցի նախորդ հանդիպման ժամանակ առաջ քաշած “տեխնիկական” պրոբլեմների լուծման կարիքը և իմ “համագործակցության և հանդուրժողականության” սահմանները, ավելացնելով որ ես “մտածելու” կարիք չունեմ՝ գնդակը ՍԱՍ-ի դաշտում է։ Եվս մեկ անգամ խորհուրդ տվեցի, որ Կաթողիկոսը պետք է միայն իր դիրքից ելնելով բարոյականության և արդարության հիման վրա, պահանջի ՍԱՍ-ից իմ ազատումը առանց որևէ նախապայմանների և անձամբ չխառնվի անբարո և հակահայ ՍԱՍ-ի առաջարկներին։ Ինձ համար շատ զարմանալի արտահայտություն արեց բանագնացը ասելով, որ “ՍԱՍ-ը Կաթողիկոսի խնդրանքը կամ հորդորը հաշվի չի առնում”։ Սա իմ և եկեղեցու միջև վերջին “բանակցություն”-ն էր ու դրանից հետո եկեղեցին խուսափողական դիրքորոշում է ցուցաբերել պատասխան կամ բացատրություն տալու, չնայած որ իմ ընտանիքի անդամները մի քանի անգամ այս վերջին հանդիպումից հետո դիմել են Արևելյան թեմի եկեղեցու բանագնացին։ Ավելացնեմ, որ մինչ օրս Կաթողիկոսը չի անդրադարձել քաղբանտարկյալների գոյությանը չնայած այն փաստին որ իր իսկ խնդրանքով իրեն է տրամադրվել բազմաէջանոց փաստաթուղթ քաղբանտարկյլաների անուններով և կենսագրականներով։Առաջին իսկ օրվանից մեր, եկեղեցու և Կաթողիկոսի միջև հաղորդագրության մասին ես և իմ ընտանիքի անդամները ԱՄՆ-ի դեսպանատանը՝ ի դեմս դեսպանի, հյուպատոսի և 2 փոխհյուպատոսների, տեղյակ ենք պահել, նույնիսկ ցույց տալով էլեկտրոնային նամակագրությունը, բայց խնդրել ենք որպեսզի դա չհանրայնացվի եկեղեցու պատիվը պահելու համար։ Մարտ 17-ին դեսպանատան ներկայացուցիչները եկել էին իմ մոտ հերթական ամսեկան այցելության համար։ Այս հանդիպման ընթացքում է տեղի ունեցել դեսպանտան կողմից առաջին "հուշումը" ինձ։ Դեսպանատունը իմանալով որ ՍԱՍ-ը նաև Կաթողիկոսի միջոցով է փորձել “հանգուցալուծում” գտնել իմ հարցի վերաբերյալ, անձամբ ինձ խոստովանեց հյուպատոսի միջոցով, որ “իշխանության ոմն ներկայացուցիչ” առաջարկել է դեսպանին որ ինձ համոզի համաձայնվեմ ինքնաքսորի ազատության դիմաց։ Ըստ հյուպատոսի, դեսպանը ասել է այդ իշխանության ներկայացուցչին, որ ի պաշտոնե ինքը չի կարող այդպիսի բան անել։ Դա ճիշտ է այնքանով, որ պաշտոնապես դեսպանը չի կարող “միջամտել օտար երկրի ներքին գործերին” բայց ոչ պաշտոնապես կարող է՝ ինչպես որ արեց հյուպատոսի միջոցով։ Փաստորեն, անուղակի հյուպատոսը ինձ հասկացնել է տալիս ՍԱՍ-ի մտադրությունները։ Երկրորդ անուղղակի հուշումը արվել էր ինձ հաջորդ ամսեկան այցելության ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 12-ին։ Հյուպատոսը հարցրել էր ինձ թե ինչու՞ իմ պաշտպանը չի բարձրաձայնում Կաթողիկոսի առաջարկը դատախազին։ Տարօրինակ հարց է, մեղմ ասած, հաշվի առնելով, որ դեսպանը շատ լավ գիտի, որ Հայաստանում այդպես չեն վարվում, բայց ինչպես ասում են “դուզ խոսքը էշին են ասում”, դրա համար կարելի է մեկնաբանել որ դեսպանը ուզում էր իմանալ ինչու եմ պասիվ և չեմ բանակցում ՍԱՍ-ի հետ ինքնաքսորի վերաբերյալ։ Երրորդ հուշումը արվել է իմ ընտանիքի անդամներին, երբ նրանք գնացել էին դեսպանատուն այցելության ապրիլի 20-ին։ Նմանատիպ հարց ինչ ինձ էր ուղղել ապրիլի 12-ին տրվել էր նաև իմ ընտանիքի անդամներին։ Համենայն դեպս իրարից անկախ ես և իմ ընտանիքի անդամները պատասխանել ենք նույն կերպ, որ “դա այն հարցն է, որ ՍԱՍ-ը իր իշխանական ներկայացուցիչների միջոցով կամ անձամբ պետք է ինձ առաջարկի և քննարկի, ոչ թե իմ փաստաբանի միջնորդությամբ մի անհասկանալի գործարքի համար”։Դեսպանը չորրորդ անգամ հուշում է ՍԱՍ-ի առաջարկի մասին իմ ընտանիքի անդամներին դեսպանատանը իրենց վերջին այցելության ժամանակ՝ հուլիսի 18, 2017-ին, “Իրավունք”-ի բամբասանքի բացահայտումից հետո։ Դեսպանը հարցնում է թե ինչու՞ "plea bargaining" չեմ անում դատախազի հետ։ "Plea bargaining" բառացի նշանակում է “մեղադրանքի առևտուր”, որը ԱՄՆ-ում օրենսդրությամբ ամրագրված դատավարական գործընթաց է, որտեղ դատախազը որպես օրենքով նախատեսված նախաձեռնող կողմ առաջարկում է մեղադրյալի պաշտպանին ավելի մեղմ մեղադրանք։ Եթե մեղադրյալը համաձայնվի դա ընդունել, ապա առանց դատավարության կդատվի նախապես համաձայնեցված պատժի չափով։ Սա համարյա միշտ առաջարկվում է դատախազի կողմից և շատ հաճախ կիրառվում է, քանի որ ոչ մեղադրող կողմը, ոչ էլ մեղադրյալը վստահ չեն, թե ինչպիսի որոշում կընդունեն երդվյալ ատենակալները։ "Plea bargaining"-ը չի ընդունվում մեղադրյալի կողմից միայն այն դեպքում, երբ նա իսկապես անմեղ է և սկզբունքորեն չի ընդունում որևէ մեղք, ինչքան էլ որ դա մեղմ լինի։ Նա ընտրում է գնալ ռիսկի, քաջ գիտակցելով, որ երդվյալ ատենակալները կարող են իրեն մեղավոր ճանաչել։ Քանի որ Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտը չկա ու դատախազն է որոշում ով է մեղավոր և ոչ դատավորը, այդ իսկ պատճառով օրինական plea bargaining-ը գոյություն չունի։ Բացառվում է, որ դեսպանը սա չիմանար և սրա փաստացի ապացույցը հետյալն է. Իմ ընտանիքի անդամը ասում է դեսպանին, որ Հայաստանում plea bargaining չկա, իսկ նա քմծիծաղով պատասխանում է որ “ոչ պաշտոնապես”։ Դեսպանը նաև շատ լավ գիտի, որ ես որևէ քրեորեն պատժելի մեղք չեմ գործել և սա քաղաքական հալածանքի հետևանք է, հետևաբար չեմ ընդունելու որևէ մեղք ինչքան էլ որ դա մեղմ լինի։ Այսպիսով կարող ենք հաստատել, որ դեսպանը ոչ թե հուշում էր, որ "plea bairgaining" անենք ավելի մեղմ մեղքի ընդունման համար, այլ հուշում էր ևս մեկ անգամ, որ “լավ կլինի բոլորի համար եթե ես ընդունեմ ՍԱՍ-ի ինքնաքսորի առաջարկը”։Մի քանի հարց է առաջանում “Իրավունք”-ի այս “բամբասանք բացահայտում”-ից.- Ինչու՞ է հիմա այս հարցը բարձրաձայնվում իշխանական խոսափողի կողմից որպես բամբասանք- Ինչու՞ ինքնաքսորին ավելացավ նաև քաղբանտարկյալ լինելուց սեփական շուրթերով հրաժարվելը ազատության դիմաց- Երբվանի՞ց և ինչու՞ է ԱՄՆ դեսպանատունը կարդում, այդքան ուշադրություն դարձնում հեղինակազրկված իշխանական դեղին մամուլի բամբասանքներին և նույն օրը տեղեկացնում ինձ քրեակատարողական հիմնարկում-  Ի՞նչն է կապում ՍԱՍ-ին, եկեղեցուն և դեսպանատանըԻմ անհիմն ձերբակալությունը և մեկ տարուց ավելի անօրինական նախնական կալանքը վերածվել է մի մեծ և սուր ոսկորի ՍԱՍ-ի, եկեղեցու և դեսպանատան կոկորդներում՝ ոչ կարողանում են կուլ տալ, ոչ էլ հետ տալ։ Երեքն էլ իրենց հերթին չգիտեն ինչպես ձերբազատվեն այդ ոսկորից առանց վնասներ կրելու։ Երեքին էլ ձեռնտու է, որ ես խելոք, սուսիկ-փուսիկ հեռանամ Հայաստանից և այս ամոթալի էջը փակվի իրենց համար։Սկզբնական շրջանում վրեժխնդրությամբ լցված ՍԱՍ-ը հույսեր էր փայփայում, որ սուտ և անհեթեթ մեադրանքներին կավելացնի իմ գործակալ և ֆինանսավորողի մեղադրանքները նույնպես (դա երևում է քրեական գործում ներկա հարցադրումներից միջպետական կառույցների միջև, Կաթողիկոսի արտահայտությունը իմ ընտանիքի անդամին իմ ֆինանսավորողը լինելու մասին և բազմաթիվ ուրիշ տեղեկություններ տարբեր կողմերից) բայց չգտնելով որևէ ապացույց, քանի որ այդպիսիք չկան և քանի որ գործակալի և ֆինանսավորողի մեղադրանքները այնպիսին են, որ չեն կարող գործ սարքել եթե չկան իրական փաստեր, ՍԱՍ-ը հայտնվեց անելանելի դրության մեջ։ Դրա ապացույցն է, որ 1 տարվա ընթացքում ոչ մի փաստ, ցուցմունք կամ նույնիսկ հանգամանք չի ավելացել 5 գաղտնալսված հեռախոսազանգերին, որը կփոխեր իմ մեղադրանքը գործակալ կամ ֆինանսավորող լինելու մեղադրանքի։ ՍԱՍ-ը փոշմանել է ինձ ձերբակալելու և կալանավորելու համար, բայց արդեն շատ ժամանակ է անցել և դեպքեր են տեղի ունեցել, ու հենց այնպես գործը կարճել չեն կարող՝ առանց բացատրության, որը գոյություն չունի, դրա համար էլ փնտրտուքի մեջ է, թե ինչպես ազատվել ինձնից մինիմալ վնասով։ ՍԱՍ-ին խորհուրդ եմ տալիս գլխացավից ազատվելու համար զրկել ինձ ՀՀ քաղաքացիությունից (որը անձամբ ինքն է ինձ շնորհել 2008 թվականին, հետևաբար նույն կերպ կարող է և հետ վերցնել) և բռնի կերպով՝ իմ կամքին հակառակ արտաքսել ինձ ԱՄՆ, և քանի որ ես նաև ԱՄՆ քաղաքացի եմ նրանց համաձայնության կարիք չկա ինձ ԱՄՆ ընդունելու։ ԱՄՆ-ն ոչ մի խնդիր չունի այդ հարցով, քանի որ ըստ օրենքի ԱՄՆ պարտավոր է դռնբաց ընդունել իր քաղաքացուն։ Սա հուշում եմ ՍԱՍ-ին, քանի որ “Իրավունք”-ի բամբասանքի աղբյուրը տեղյակ չէ, որ դեսպանատունը կամ ԱՄՆ-ն չեն կարող դեմ լինել իմ ինքնաքսորմանը, ինչպես նաև չեն կարող դեմ լինել բռնի և իմ կամքին հակառակ արտաքսմանը։ Այնպես որ ՍԱՍ-իկ ջան, հուպ տուր ու արխային արտաքսիր ինձ։Եկեղեցու՝ ի դեմս Կաթողիկոսի հարցը ինչպես ասացի, ծուղակ էր, որ ՍԱՍ-ը լարեց և քանի որ եկեղեցին շուտվանից բարոյականությունից շատ հեռու է, հեշտությամբ ընկավ այդ թակարդը՝ գտնվելով մեծ ճնշման տակ Նյու Յորքի հայկական համայնքի կողմից։ Փաստորեն, եթե ես չհուշեի և չպնդեի, որ Կաթողիկոսը հեռու մնա ՍԱՍ-ի անբարոյական և հակահայկական առաջարկից, ապա նա հիմա շատ ավելի թաթախված կլիներ այս անբարո բազառի մեջ։ Ես միտք չունեի բարձրաձայնել Կաթողիկոսի մասնակցությունը այս հարցում, բայց “Իրավունք”-ի բամբասանքը ստիպեց ինձ ջրի երես հանել իրական խոսակցությունները և գործողությունները բոլոր խաղի մասնակիցների հետ։ Ինչպես ասացի ունեմ էլեկտրոնային նամակագրություն որպես ապացույց և ինչքան գիտեմ Նյու Յորքի համայնքի ներկայացուցիչներից մեկն էլ ունի ձայնագրություն։ Ես այժմ չեմ բացահայտում եկեղեցու 2 բանագնացների անունները և իմ ընտանիքի անդամների անունները, բայց եթե անհրաժեշտություն լինի դրանք էլ կբացահայտեմ։Ինչ վերաբերվում է դեսպանատանը՝ ի դեմս դեսպանի, հյուպատոսի և իր 2 տեղակալների, ապա նրանք ի պաշտոնե պարտավոր են պաշտպանել իրենց քաղաքացու իրավունքները օտար երկրում մանավանդ երբ այդ քաղաքացին ենթարկվում է քաղաքական հալածանքի։ Բայց միառժամանակ դեսպանատունը սահմանափակված է իր գործողությունների մեջ դիվանագիտական և քաղաքական նորմերով, որտեղ իրենք չեն կարող հանդես գալ բացահայտ և հրապարակային ընդդիմախոսությամբ ՍԱՍ-ի անօրինական գործողությունների դեմ, քանի որ Դավիթ Հարությունյանները կմեղադրեն դեսպանին ներքին գործերի մեջ խառնվելու մեջ։ Քանի որ ԱՄՆ-ն դիտում է Հայաստանին որպես “բարեկամ” երկիր, որին ուզում է Ռուսաստանի գաղութացումից հանել, ապա ես իրենց համար դառնում եմ խանգարող հանգամանք, որն իրենք կնախընտրեին ի սկզբանե չլիներ, բայց քանի որ կա հիմա էլ կուզենան, որ անաղմուկ այդ հարցը լուծվի, օրինակ՝ ինքնաքսորով։ Սա էլ բացատրում է դեսպանատան չորս փորձերը ինձ ուղղակի և անուղղակի հուշումներով և խորհուրդներով ուղղուրդելը դեպի ինքնաքսորի տարբերակին։ Նշեմ նաև, որ եթե ես լինեի Ռուսաստանում, ապա քաղաքական պատճառներով ԱՄՆ դեսպանատունը շատ կոշտ կարտահայտվեր` Մագնիցկու ցուցակը օրինակ։Դեսպանատունը այս մեկ տարվա ընթացքում հյուպատոսի մակարդակով այցելել է ինձ կալանավայրում ամսեկան մեկ անգամ ստուգելու իմ առողջությունը, կալանքի պայմանները և անձնակազմի վերաբերմունքը իմ նկատմամբ։ Այցելել են համարյա բոլոր դատական նիստերին և դեսպանի մակարդակով միջնորդել են (ոչ հրապարակային՝ ներքին կարգով և բանավոր) բարձրաստիճան պաշտոնյաներին և նախարարներին՝ ՍԱՍ-ին ներառյալ, հետևյալ պահանջներով և խնդրանքով՝ նախնական կալանքի վերացում, գրավի դիմաց ազատում, տեսակցությունների սահմանափակման վերացում և այլ ուրիշ պահանջներ; բայց փաստորեն ՍԱՍ-ը թքած ունի դեսպանի պահանջների կամ խնդրանքների վրա, քանի որ միտք չունի 8 միլիարդ դոլլարի ներդրումից օգտվելու Պուտինի և Գազպրոմի թելադրանքով։ ՍԱՍ-ը արդեն արտահայտվել է, որ ես “ազգային անվտանգության սպառնալիք եմ, գործակալ և ֆինանսավորող” և դրա համար էլ երևի ասում է դեսպանին որ “եթե այդքան ուզում ես Եղնուկյանին ազատես, գնա այդ խոսք չհասկացողին համոզի, որ ինքնաքսոր խնդրի ինձնից”։Վերջին շրջանում ես ամեն նիստին բարձրաձայնում եմ իմ քաղբանտարկյալ լինելու մասին և ապացուցում եմ դա ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալի չափորոշիչների համաձայն նաև մեջբերումներ եմ անում ՍԱՍ-ի ելույթներից ուղղված դատավորներին և դատախազներին, որտեղ ՍԱՍ-ը հորդորում և հրամայում է նրանց արդարություն կիրառել և չհիմնավորված նախնական կալանքներ չպարգևել դեռ չդատված անմեղներին, բայց փաստորեն ՍԱՍ-ի հրամանները դատավորները և դատախազները շան տեղ չեն դնում։ ՍԱՍ-ը նաև տեղյակ է իմ Եվրոպական միությանը և այլ միջազգային կառույցներին դիմելու մտադրությանը։ Գիտի, որ դիմելու եմ փաստերով, իրավաբանորեն ապացուցված ձևով, որ Հայաստանում շուրջ 70 քաղբանտարկյալներ կան, հետևաբար Եվրոպական միությունը և այլ կառույցներ անպայման պետք է նախապայման դնեն ՍԱՍ-ի առաջ՝ առանց քաղբանտարկյալների ազատման որևէ պայմանագիր չի ստորագրվի և ոչ մի կոպեկ չի տրվի իր ռեժիմին։ ՍԱՍ-ը շատ լավ հասկանում է, որ Եվրոպական միությունը չի կարող անտեսել հիմանվորված և ապացուցված քաղբանտարկյալների ներկայությունը։ Սրան ավելացված նաև այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը արագացված կարգով քննելու է իմ բողոքը անօրինական նախնական կալանքի վերաբերյալ որտեղ ես հիմնավորում եմ, որ դա արվում է քանի որ ես ենթարկվում եմ քաղաքական հալածանքի և քանի որ արդեն 1 տարուց ավել կալանավորված եմ անհիմն և անօրինական, ապա ես քաղբանտարկյալ եմ։Հիմա պարզ է դառնում թե ինչն է այդքան մտահոգել ՍԱՍ-ին՝ քաղբանտարկյալ եզրույթն է և դրանից բխող բոլոր բացասական հետևանքները, դրա համար էլ 1 տարի հետո ՍԱՍ-ը որոշել է կուլիսներից և ընդհատակից մեջտեղ բերել իր նախնական առաջարկը՝ ազատության փոխարեն ինքնաքսորը և դրան ավելացրել է իր համար առավել կարևոր հանգամանք՝ իմ քաղբանտարկյալ լինելուց հրաժարումը։ՍԱՍ-իկ ջան իշտահիդ քացախ։ Քաղբանտարկյալ՝ Կարո Եղնուկյան Սեպտեմբեր 19, 2017 ՀՀ ԱՆ Երևան-կենրտոն ՔԿՀ 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան Ռուս-վրացական սահմանին մոտ 2000 բեռնատար է մնացել․ «Ինտերֆաքս» Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրшվորներ Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հnւղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն Եթե ԱՄՆ-ը խաղաղություն է ուզում, ապա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա. Կալլաս Մեր հասարակությունն արժեքային խորը ճգնաժամի մեջ է, որի գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է. քաղաքագետ Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին Աշխարհի 50 լավագույն համալսարանների շրջանավարտները կազատվեն զինվորական ծառայությունից Է՞ս ա ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով. Արամ Մանուկյանը՝ դպրոցների փակման մասին ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում. փաստաբան Թուրքերը հոկտեմբերի 27-ով բանալին վերցրեցին, 2018-ին մեր դուռը բացեցին, մտան ներս ու դուրս չեն գալիս. Դավիթ Ամալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am