Արթուր Պետրոսյան. «Հենրիխը օգնում է թիմին և թիմը պետք է օգնի Հենրիխին»

Հոկտեմբերի 8-ին «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը։ -Պարոն Պետրոսյան, Ձեր տպավորությունները խաղից և խնդրում եմ մասնրամասնել, թե ինչ կատարվեց թիմի հետ երկրորդ խաղակեսում, միանգամայն տարբեր խաղակեսեր տեսանք, ի՞նչ տեղի ունեցավ։ -Իմ կարծիքով շատ հետաքրքիր խաց ստացվեց, մասնավորապես խաղի մեկնարկը, փոխադարձ գրոհներով։ Կարելի է ասել, որ թիմերը շատ սխալներ թույլ տվեցին պաշտպանությունում։ Առաջին խաղակեսում մենք տիրում էինք նախաձեռնությանը, գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք, ցավոք չկարողացանք երկրորդ գոլը խփել։ Իսկ երկրորդ խաղակեսում մեր տղաները մի փոքր հոգնել էին, հարկադրված փոփոխություն կատարեցինք և խաղը չստացվեց։ Կարծում եմ, որ Ղազախստանի հավաքականն իր խաղով արժանի էր մեկ միավոր վաստակելու։ Չնայած հանդիպման վերջին վայրկյաններին մենք կարող էինք կորզել հաղթանակը, բայց, իմ կարծիքով, այսօր Ղազախստանի հավաքականը արժանի չէր պարտության։ -Ձեր կարծիքով, այսօրվա հանդիպումից հետո, Դուք կարողացա՞ք արդարանալ ձեր երկրպագուների առջև 1:6 հաշվով պարտությունից հետո։ -Համենայնդեպս, այսօր բոլոր տղաները պայքարում էին, աշխատում էին դաշտում, որպեսզի առավելագույն արդյունքի հասնեն։ Չեմ կարող ասել, բավարարված են երկրպագուները թե ոչ, բայց ես տղաներին ասել եմ, որ այսօր իրենք արել են ամեն ինչ դրական արդյունքով խաղն ավարտելու համար։ -Երկրորդ խաղակեսի սկզբից Ղազախստանը սկսեց խաղալ չորս պաշտպանով երեքի փոխարեն և խաղակեսի առաջին 15-20 րոպեները ձեր ֆուտբոլիստները ձախողվեցին։ Այնուհետև Դուք փոփոխություններ կատարեցիք։ Արդյո՞ք Դուք ուշ նկատեցիք, որ Ղազախստանը փոխեց դասավորությունը։ -Ոչ, մեր համար մեծ նշանակություն չուներ Ղազախստանի դասավորության փոփոխությունը։ Ինչպես արդեն նշեցի, երկրորդ խաղակեսում մենք չկարողացանք վերահսկել խաղը, իսկ երկրպագուներն արեցին ամեն ինչ, որպեսզի Ղազախստանը նետվի գրոհելու։ Պետք է հասկանալ, որ տնային պարտությունը 1:6 հաշվով հենց այնպես չի անցնում։ -Ղազախստանը և Հայաստանը զբաղեցրեցին խմբում վերջին երկու տեղերը։ Արդյո՞ք այս թիմերն իսկապես ամենաթույլն էին խմբում։ -Ըստ երևույթի` այո, քանի որ կարծում եմ, որ վիճակագրությունը չի խաբում։ -Ո՞վ Ղազախստանի կազմում ավելի շատ խնդիրներ ձեզ պատճառեց։ -Չեմ ցանկանում որևէ մեկին առանձնացնել։ Թիմային խաղը շատ լավ ստացվեց, մասնավորապես երկրորդ խաղակեսում, ագրեսիվ էին խաղում, լավ էին տեղաշարժվում և բարձրից փոխանցումները շատ խնդիրներ էին առաջացնում մեր համար։ -Ինչու՞ ամբողջ խաղին մասնակցեց Սարգիս Ադամյանը, գո՞հ եք արդյոք իր խաղից և ինչու՞ իր հնարավորությունը չստացավ Տիգրան Բարսեղյանը։ -Ինչպես ես ասել էի, մեկ հարկադրված փոփոխություն կատարեցինք և չէինք կարող ռիսկի դիմել, քանի որ կարող էինք պարտվել։ Ես գոհ եմ Ադամյանի գործողություններից, իրեն այսօր միայն չհաջողվեց գոլ խփել, քանի որ նա դարպասը գրավելու երեք հնարավորություն ուներ։ -Այսօր Հենրիխ Մխիթարյանը խաղում ամբողջ ուժով, թե՞ խնայում էր ուժերը։ -Ես 100%-ով համոզված եմ, որ հավաքականում Հենրիխը չի խնայում իր ուժերը։ Հենրիխը օգնում է թիմին և թիմը պետք է օգնի Հենրիխին։ – Դուք ասել եք, որ որոշում կկայացնեք վերջին հանդիպումից հետո։ Արդյո՞ք այս արդյունքը կստիպի Ձեզ որոշում կայացնել, թե ինչ-որ ժամանակ է հարկավոր, որպեսզի Դուք կողմնորոշվեք։ -Ես պետք է հանդիպեմ ՀՖՖ նախագահի հետ, միայն այդ հանդիպումից հետո ես կկարողանամ որոշում կայացնել։ -Ինչպիսի՞ն եք տեսնում ներկա կազմի հեռանկարը։ Սա թիմի առավելագույն հնարավորություններն են, թե՞ ավելացնելու տեղ կա։ -Եթե սա մեր առավելագույն մակարդակն է, ապա հաջորդ ընտրական փուլում մենք անելիք չունենք։ Ես ասել եմ Լեհաստանի խաղից հետո և կրկնեմ, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետև այսօրվա կազմի 80%-ն խաղում է հավաքականում երկար տարիներ և գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ հիմա ամենալավ պահն է ինչ-որ փոփոխություններ կատարելու, որովհետև այս խաղով մենք ոչ մի հնարավորոթյուն չենք ունենա մյուս ընտրական մրցաշարում։ Այսօր դուք տեսաք երկու ֆուտբոլիստի, որոնք առաջին անգամ էին խաղում հավաքականի կազմում և հուսով եմ, որ այսպիսի դեպքեր հաճախ են լինելու։ -Այսօր Ղազախստանը հանդես եկավ գրեթե պահեստային կազմով, իսկ Երևանում խաղում էր հիմնական կազմը։ Կարո՞ղ եք համեմատել այսօրվա հավաքականը, Երևոնաում հանդես եկած թիմի հետ։ -Ինձ ավելի դուր եկավ այսօրվա հավաքականը։ Ես համաձայն չեմ, որ դա պահեստային կազմն էր։ -Խորհրդային Միության տարիներին հայկական ֆուտբոլը բարձունքի վրա էր։ Ինչու՞ հիմա շոշափելի անկում է արձանագրվել։ -Ինչպես գիտեք մեր առաջնությունում հանդես է գալիս ընդամենը վեց թիմ, ֆուտբոլիստների պակաս կա, մեր հայրենակիցներից շատերն ապրում են արտերկրում։ Կարծում եմ, որ ֆուտբոլի մակարդակը համապատասխնում երկրի կենսամակարդակին։ -Մոսկվայի «Լոկոմոտիվում» խաղում է Կորյանը և շատ այլ օրինակներ էլ կան։ Իրենք չե՞ն ուզում խաղալ Հայաստանի հավաքականում։ -Գիտեք այստեղ խնդիր կա։ Այն ֆուտբոլիստը, որը խաղում է Հայաստանի հավաքականում և Ռուսաստանում, միանգամից դառնում է լեգիոներ։ Այդ պատճառով էլ այդ ֆուտբոլիստի մոտ խնդիր է առաջանում, կկարողանա նա արդյոք խաղալ իր թիմի հիմնական կազմում։ Սա մեծ խնդիր է և հուսով եմ, որ գոնե աշխարհի առաջնությունից հետո այն լուծում կստանա։ -Հայաստանը միշտ լավ հարձակման գիծ է ունեցել, բայց այսօր խփել է ընդամենը մեկ գոլ։ Ինչպե՞ս եք գնահատում Ղազախստանի պաշտպանների խաղը։ -Ես արդեն ասել եմ, որ թե մեր և թե Ղազախստանի պաշտպանները շատ սխալվեցին, մասնավորպաես խաղի մեկնարկում։ Գոլ խփելու երեք հնարավորություն մենք ունեինք, երեք` նրանք։ Կարող եմ ասել, որ այնուամենայնիվ, հարձակման գիծն իր գոլերը խփում է, որովհետև միայն Ռումինիայում մենք չկարողացան գոլ խփել, մյուս խաղերում առնվազն մեկ գոլ եղել է։ ffa.am

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am