Ձեր մանկության տարիներին արդյոք գիտեի՞ք, որ Երևանում կա «Մոնումենտի անտառ». հարց՝ վարչապետին

 «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի  տեղեկատվություն ստանալու հարցումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Հարգելի պարոն Կարապետյան, Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, որն ի դեպ հանրային տարածք է և հանդիսանում է «Մոնումենտի անտառ»-ի բաղկացուցիչ մաս, ամրոց-դղյակի հսկայածավալ կառուցապատումն իրականցվում է ձեր կողմից: Համաձայն Ձեր կենսագրության (տես` http://gov.am/am/prime-minister/)՝ Դուք ծնվել եք Ստեփանակերտում: Պարզ չէ՝ որտեղ եք անցկացրել Ձեր մանկությունը, որ դպրոցում եք սովորել, պարզ չէ՝ Ձեր մանկության տարիներին  արդյոք գիտեիք, որ Երևանում կա «Մոնումենտի անտառ», և որ այն երևանցիների` հատկապես արաբկիրցիների ջանքերով կառուցվել է 1930-ական թվականներին: Մինչ այդ անտառի փոխարեն եղել են ամայի տարածքներ, և ծառերը տնկվել են աստիճանաբար՝ տարիների ընթացքում ծրագրված և կազմակերպված բեղուն աշխատանքի շնորհիվ: Սկզբում այն կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում», հետագայում ստացել՝ «Մոնումենտի անտառ» ոչ պաշտոնական անվանումը: Այդ այգին իմ և իմ նման շատ շատերի մանկության տարիներին արդեն խիտ անտառի էր վերածվել: Այս հարցման անհրաժեշտությունը բխում է՝  հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված էկոլոգիական ճգնաժամը, քաջ գիտակցելով նման անտառի արժեքն ու տեսնելով դրա ոչնչացումը, հատկապես կարևորելով էկոլոգիական տեղեկատվության դերն ու նշանակությունը: Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ընդգծել՝ երբ մարդը ավերում է հանրային նշանակության արժեքը՝ ի բավարարումն իր անձնական շահի, քաղաքակիրթ և էկոլոգիական գիտելիքներով զինված հանրությունը դա գնահատում է որպես բարբարոսություն, հետամնացություն և տգիտություն: Ի լրացումն սրա՝ ներպետական և միջազգային իրավական գործիքների նորմերի ուժով՝  ապօրինի ծառահատումը ենթակա է քրեական և վարչական պատասխանատվության: Ղեկավարվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածի, Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով՝ ցանկանում եմ  մանրամասն   ծանոթանալ մեր կողմից ստացված տեղեկության և այդ նպատակով հարցմամբ դիմում եմ Ձեզ՝ որպես տեղեկատվություն տնօրինողի և  պահանջում՝ տրամադրել համապատասխան տեղեկատվությունը` պատասխանելով  հետևյալ հարցերին ու ներկայացնելով պահանջվող փաստաթղթային և իրավական հիմքերը. Հարց 1 Եթե ձեր մանկությունը չեք անցկացրել Երևանում և չգիտեք «Մոնումենտի անտառ»-ի մասին, իսկ ձեր կենսագրությունից (տես` http://gov.am/am/prime-minister/) տեղեկանում ենք, որ 1980-1985թթ.  սովորել եք Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում և հետագայում աշխատել եք Երևանում, ակնհայտ է, որ պետք է տեղյակ լինեիք «Մոնումենտի անտառ»-ի  մասին: Այս հիմքով խնդրում եմ պատասխանել` Դուք երազե՞լ եք հանրային ջանքերով, հանրային միջոցների հաշվին և հանրային տարածքում` «Մոնումենտի անտառում» ունենալ դղյակ-ամրոց: Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք վերաբերվում այն անձանց, ովքեր ոչնչացրած «Մոնումենտի անտառ»-ի տեղում կառուցում են դղյակ-ամրոցներ: Հարց 2 Համասփյուռ հայությունը խիստ զայրացած է այնպիսի արատավոր երևույթի փաստով, ինչպիսին կանաչ տարածքների հաշվին համայն հայության մայրաքաղաք Երևանում, տեղի ունեցող կառուցապատումն է: Այս հիմքով խնդրում եմ պատասխանել` Ի պաշտոնե տեղեկացված լինելով և քաջ գիտակցելով, որ «Մոնումենտի անտառ»-ը հանրային սեփականություն է և ենթակա չէ օտարման ու ոչնչացման՝ չե՞ք պատրաստվում հասարակության հետ համատեղ նախաձեռնել այն վերադարձնելու գործընթաց: Հարց 3 Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված «Մոնումենտի անտառում» կառուցվող դղյակ-ամրոցը, համաձայն լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով շրջանառվող լուրերի՝ պատկանում է Ձեզ, և Դուք պատրաստվու՞մ եք այնտեղ անցկացնել Ձեր՝ որպես գուբերնատորի օծման և այն նստավայր  հռչակելու արարողությունը: Այս հիմքով խնդրում եմ պատասխանել` Դու՞ք եք հանդիսանում այդ դղյակ-ամրոցի սեփականատերը: Եթե այո, ապա եր՞բ եք ձեռք բերել հողը և կառուցապատման թույլտվությունը, որքա՞ն է արժեցել ձեռք բերված հողի գինը, որքա՞ն գումար է կազմել դղյակ-ամրոցի գինը, այդ դղյակ-ամրոցը ստացե՞լ է իրավունքի պետական գրանցում: Եթե այո, ապա որքա՞ն է կազմում հողի և գույքի նրա տարեկան հարկը: Հարց 4 Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝  Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված պարիսպի համար որքա՞ն գումար է տրամադրվել: Հարց 5 Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝  Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված պարսպից ներս ընկած հատվածում` «Մոնումենտի անտառում», կառուցվող  դղյակ-ամրոցը պահպանվում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Խնդրում եմ պատասխանել` ինչպիսի՞ ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունն այդ տարածքում և ի՞նչ հիմունքներով: Որքա՞ն գումար է կազմում ոստիկանության կողմից իրականցվող այդ ծառայությունը: Խնդրում եմ տեղեկատվություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: (Պատրաստ եմ վճարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանաչափը գերազանցող տեղեկության  տրամադրման համար): Եթե Դուք վերը նշված դղյակ-ամրոցի հետ չունեք առնչություն, ապա այս հարցմանը կից  համացանցային հրապարակումների հղումները օգտակար կլինեն հարցմանը ճշգրիտ և համապարփակ պատասխան տրամադրելու համար (տես` https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665647316834792/https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665578066841717/https://web.facebook.com/zaruhi.postanjyanhttps://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665551940177663/https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665532423512948/https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665520160180841/,https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665503796849144/https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665501656849358/https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665493916850132/): Հարգանոք՝ «Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am