Պայքարն անշուշտ կշարունակվի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը ելնում է այն բանից, որ պայքարը ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ Սիրիայում պետք է շարունակվի նաև հրադադարի կնքումից հետո։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ԴԱԻՇ-ին, «Ջեբհաթ Ալ-Նուսրային» և ՄԱԿ ԱԽ-ի կողմից ահաբեկչական ճանաչված այլ կազմակերպությունների դա (հրադադարը) չի վերաբերում։ Նրանց դեմ վճռական պայքարն անշուշտ կշարունակվի»,- ասել է Պուտինը։
