Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը

Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Կարո Եղնուկյանի համատեղ հայտարարությունը ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ Մեծ մերձավոր արևելքում աշխարհաքաղաքական գործոնների և ուժերի մեծաքանակությունն ու բազմազանությունը, դրանց միջև պայքարի ուժգնությունն ստեղծում են տարածաշրջանում այնպիսի  բարդություն, որը մի կողմից անհնարին է դարձնում տակտիկական նոր դաշինքների արագ առաջացման և նույնքան արագ վերացման ժամանակացույցի կանխատեսումը, իսկ մյուս կողմից չեզոքացնում է մեծ և փոքր դերակատարների ունեցած ռեսուրսային տարբերության կարևորությունը, քանի որ  բազմապատիկ չափերով մեծանում են փոքր դերակատարների անկայուն իրավիճակի վրա ազդելու կարողությունները: Առաջին պլան են դուրս գալիս ու որոշիչ են դառնում ոչ այնքան նյութական հզորությունը, որքան խելացի ուժը և կամքը: Ժամանակավրեպ շահերով պայմանավորված ռազմա-քաղաքական միավորումների վրա կենտրոնանալը և իմաստի որոնումը այնտեղ, որտեղ այն բացակայում է, դատապարտում է ամուլ եզրահանգումների: Մինչդեռ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության ճգնաժամի հաղթահարումը, ցավոք, ենթադրում է  ներկայիս քաոտիկ անկայունության որոշակի շարունակականություն, և քաղաքական վերլուծությունները և գործողությունները պետք է կենտրոնանան այն բանի վրա, թե ինչն է միջնաժամկետ հեռանկարում ավելի հավանական դարձնում ճգնաժամի հանգուցալուծումը`  դեպի նոր անվտանգային ճարտարապետություն  տարբերակ, որը կապահովեր Մեծ մերձավոր արևելքում խաղաղության, համերաշխության ու համագործակցության միտված կայուն քաղաքակակրթական-մշակութային միջավայրի ձևավորումը: Լուծումը անկասկած պետք է  հիմնված լինի կողմերի երկարաժամկետ, պատմականորեն ձևավորված  քաղաքականության ու բնական շահերի վրա: Այս իմաստով հասկանալի է, որ Հայաստանը և Իրանը ունեն փոխլրացնող այնպիսի շահեր, որոնց ռազմավարական նշանակությունը, որոշվում է Եվրասիական մայրցամաքի Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ առանցքների`պատմական Մետաքսի ճանապարհի վրա աշխարհա-քաղաքական շղթայի փոքր ու մեծ հարևան օղակներ լինելու երկարաժամկետ հեռանկարով և, որ ոչ պակաս կարևոր է, այդ առանցքների վրա պատմական հաջող համագործակցության հազարամյա ավանդույթով: Հայաստանի (ներառյալ Արցախը) տարածքի` քաղաքակրթական խզվածքի վրա գտնվելու հանգամանքը մի կողմից մեծացնում է աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախման կիզակետ դառնալու վտանգը, մյուս կողմից հնարավորություն է սալիս դառնալու քաղաքակրթությունների և տարածաշրջանների միջև երկխոսության ու համագործակցության կամրջելու նախաձեռնող և հյուսիսային կողմից Իրանի ապահով հարևան: Հայաստանը, գտնվելով քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների սահմանագծում, կարող է Արևմուտքի և Իրանի հետ իր համագործակցության զուգակցմամբ զգալի դերակատարություն ունենալ Իրան–ԱՄՆ ներկայիս լարվածության մեղմացման առումով` դառնալով քաղաքակրթությունների երկխոսության և համակեցության կամուրջ: Իսկ Հայաստանի առաջիկայում խաղալիք տնտեսական-տեխնոլոգիական դերը կարելի է համեմատել անցյալ դարի յոթանասունական թթ. Չինաստանի և ԱՄՆ-ի միջև Հոնկոգի խաղացած դերին: Այս առումով նպաստավոր բացառիկ կարևոր պայման է  նաև հայության բնական ցանցային վիճակը, ուստի ցանցային տարբերակով հայության ներուժի համախմբումը, զարգացումը և կիրառումը բացի հայկական գործոնի հնարավորություններն ու կարողութունները բազմապատկելուց, կծառայի նաև Իրանի կապերի ամրապնդմանը հզոր հայկական սփյուռք ունեցող  երկրների հետ…… Իրացնելու համար հայ-իրանական եզակի քաղաքակրթական-մշակութային ընդհանրությունների և հայկական բազմադարյա համայքի հիմքի վրա փոխշահավետ ռազմավարական համագործակցության, ինչպես նաև  հայության համաշխարհային սփյուքյան ցանցի խոստումնալից ներուժը անհրաժեշտ է Հայաստանի ներկայիս փաստացի ինքնիշխանության կտրուկ ամրապանդում, որը, ցավոք  ժողովրդի իշխանությունը զավթած և այդ ինքնիշխանությունը վաճառքի հանած նորգաղութային ներկայիս վարչակազմի օրոք անհնար է պատկերացնել: Բնավ պատահական չէ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ահռելի ներուժի միայն չնչին մասն է իրացվում: Թվում է թե խորհրդային փակ սահմանի բացումից հետո երկու երկրների համագործակցությունը պիտի աշխուժանարար, սակայն սահմանը մնում է ուղղակի և փոխաբերական իմստով խորհրդային փշալարով ծածկված: Հայաստանի Հանրապետությունը Իրանի հետ ռազմավարական համագործակցություն հաստատելու և զարգացնելու իր ռազմավարությունը կյանքի է կոչելու միայն ապագաղութացման և ինքնիշխանության ամրապնդման գործընթացներին զուգընթաց, որով և կապահովվի Հայաստանի և հայկական գործոնի մեծացումը, նրա աշխարհաքաղաքական, ռազմական և տնտեսական բնութագրերի բարելավումը… Երկու երկրների միջև հարաբերությունների բովանդակությունը, ծավալն ու ձևաչափը էական վերանայման կարիք ունեն: Էներգետիկայի և հաղորդակցային ուղիների զարգացման ոլորտներում գոյություն ունեցող ռազմավարական նշանակության ծրագրերի ընդլայնումը հնարավորություն կտա թե Հայաստանի էներգետիկ սնուցման և հաղորդակցային ապահովման լիարժեք այլընտրանքի ապահովման շնորհիվ ազատվելու ներկայիս հյուսիսային մոնոպոլ կախվածությունից և այսպիսով վերականգնելու տնտեսական   ինքնիշխանության հիմքերը, և թե  թույլ կտա Իրանին Հայաստանի տարածքի տրանզիտային ուղիներից օգտվելով ճանապարհ բացել դեպի Սև ծով և այնտեղից դեպի Եվրոպա: Առանց Հայաստանի և Իրանի այս շահերի հաշվառման հնարավոր չի պատկերացնել տարածաշրջանում  հաղորդակցային  ուղիների ապաշրջափակումը և կայունության և համագործակցության հաստատման համար պայմանների ապահովումը:  Բոլոր այն ուժերը, ովքեր դեմ են այս համագործակցությանը, հանդես են գալիս տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման դեմ: Հայսատանի իրական ինքնիշխանության կրողը` հայ ժողովուրդը ակնկալում է բարեկամ Իրանից ընբռնում և օժանդակություն Հայաստանի սուբյեկտայնության  ամրապնդման հարցում, որը առանց  ժողովրդի իշխանության և սահմանադրականության հաստատման անհնար է պատկերացնել։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am