Դատախազներն ու դատավորները մատնացույց են անում Բաղրամյան 26 հասցեն. Ցմահ դատապարտյալները դիմում են նախագահին

Պրն նախագահ, այսօր շատ ցմահ դատապարտյալներիս ազատության հարցը փաստացի կախված է Ձեր կամքից։ Այսօր դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները` ի դեմս դատախազների և դատավորների, կարծես թե համակարգում իրավասու չեն որոշում կայացնել` ցմահ բանտարկյալների ազատ արձակման խնդրի մեջ։ Նրանց ձեռքերը մեր՝ ցմահ բանտարկյալներիս նման շղթայված է, և նրանք միայն մատնացույց են անում Բաղրամյան 26 հասցեն, այսինքն` դիմել անձամբ Ձեզ։ Ինչպես շատ ու շատ պետական այրեր, այնպես էլ նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր խոսքում ասաց, որ խնդիրն իրավական հարթության մեջ չէ, այլ քաղաքական։ Իհարկե, մենք հասկանում ենք տվյալ պաշտոնյաների մեկնաբանությունները, որոնք կարծես հեռու են իրականությունից։ Ըստ նրանց՝իրավական ոլորտում նման նախադեպը չկա, ուստի՝ իրականացնողն էլ չկա։ Այս խնդրի միակ լուծումը Ձեր որոշման կայացման մեջ է, հարգարժան պրն Նախագահ։ Այսպես, վաղաժամկետ ազատվելու հարցը ընդմիշտ թվում է, թե փակվել է ցմահ դատապարտյաներիս առջև` պատճառաբանությունն էլ միայն մեկը ` իբրև չունենք <<պատշաճ վարքագիծ>>։ Փաստորեն ազատ հանձնաժողովը իր մեկ գրչի հարվածով, մեզ հետ չշփվելով և մեզ չճանաչելով, ոչ միայն տալիս է թյուր եզրակացություն, այլ նաև Հայաստանում առկա մի մասնագիտության մասնագետների բազմաչարչար աշխատանքի վրա է կասկածելու տեղիք տալիս` որպես մասնագիտություն թերի գործելու կամ ընդհանրապես չգործելու հարցում և այս ամենն այն դեպքում, երբ այդ մասնագետներն իրենց աշխատանքում արդեն իսկ ունեն երկար տարիների բազմաչարչար փորձ ու պրոֆեսիոնալիզմ։ Պրն նախագահ, Ձեր կամքից և հայեցողությունից է կախված մեր ազատության ձեռք բերման հարցը, չէ որ ՔԿՀ-ների բազմաթիվ մասնագետների աշխատանքների շնորհիվ և մեր զղջումների արդյունքում մենք փոխվել ենք և պատրաստ ենք ինտեգրվելու հասարակությանը։ Ստորև ներկայացնում ենք ցմահ դատապարտված մի դատապարտյալի բնութագրի օրինակ, որը տրված է Հ.Հ Ա.Ն 《Արմավիր》 Ք.Կ.Հ-ի 06․07․2017 թ-ին տրված եզրակացությունից․ Ստեփան Արտյուշայի Գրիգորյանի՝《Արմավիր》Ք.Կ.Հ-ի կողմից 31.05.2016 թ-ին տրված բնութագրից. Բնավորությամբ հանգիստ է, նպատակային, շփվող, չկաշկանդվող, միջանձնային և ներխմբային փոխհարաբերություններում կազմակերպող է, նախաձեռնող և իրականացնող, բացասական հակում չունի, հարգալից է աշխատակիցների նկատմամբ, շփվող է, հավասարակշռված, շփվում է հավասարակշռված և դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալների հետ: Կատարած հանցանքի համար զղջում է . հիմնարկում կազմակերպված սպորտային միջոցառումներին մասնակցում է .աշխատանքի ցանկություն հայտնել է, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին : Քաղաքացիական հայց չունի. կապը հարազատների հետ պահպանվում է հեռախոսազանգերի, տեսակցությունների միջոցով, բնակարանով ապահովված է. նյութակենցաղային ապահովվածությունը բավարար է: Ցմահ դատապարտյալներիս կոչը ՀՀ նախագահին

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Մանրամասներ՝ հեղուկ գազի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am