Արդեն կան 15 մլն վճարած քաղաքացիներ, ովքեր չեն անցնի պարտադիր զինվորական ծառայություն․ Հայկ Սարգսյան (video)
Արդեն կան քաղաքացիներ, որոնք վճարել են 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար և առաջիկայում նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Պաշտպանության նախարարությունից խոստացել են, որ մինչև ապրիլ այդ կարգը մշակված կլինի և այն քաղաքացիները, որոնք կցանկանան, օրինակ, մեկ ամիս ծառայել և 8 մլն դրամ վճարել՝ դեռ կառավարությունը մշակում է, իսկ 5-րդ մասով, որը ենթադրում է, որ քաղաքացին պետք է միայն վճարի և ազատվի ծառայությունից, արդեն գործում է և քաղաքացիները կարող են օգտվել այդ բաղադրիչից։ Նրանք կարող են վերադառնալ Հայաստան, ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին՝ ՔԿ-ին և ասել, որ ցանկանում են օգտվել օրենքի կետից՝ այն է վճարել 15 մլն դրամ։ Վճարումը հաշվի առնելով ՝իրավապահները կկատարեն իրենց գործառույթները և հաշված օրերի ընթացքում գործը կկարճվի»։
