Հայկական ֆուտբոլի չարիքն ու Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահը

Հայաստանի ազգային հավաքականը երեկ հերթական «փառահեղ» պարտությունը կրեց Լեհաստանի ազգային հավաքականի հետ խաղում։ Մեր հավաքականը պարտվեց 6/1 հաշվով, իսկ խաղը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր հավաքականը հոգեվարքի մեջ է ու առաջիկա տարիներին ոչ մի լավ բան չի սպասվում: Ավելին, ազգային հավաքականի հանդիպումները մարզական տեսանկյունից գնահատելն իմաստ չունի: Բոլորն ամեն ինչ տեսան, ու ինչպես ակտիվ օգտատերերից ոմանք դիպուկ բնորոշել էին՝ հավաքականն ասես կաղերի ու թոփալների հավաքածու լիներ, առանց դարպասապահի, եւ մեկ հոգու՝ թիմի ավագի ջանքերը, որքան էլ ահռելի լինեն, միեւնույն է արդյունք չէին տալու։ Այդուհանդերձ բարոյական տեսանկյունից թերեւս միայն Հենրիկ Մխիթրյանն այս խայտառակ խաղից հաղթանակած դուրս եկավ՝ հրապարակավ պարտությունն իր մեղքը համարելով։ «Հավաքականում խնդիրները բազմաթիվ են: Չկա մի տեղ, որ ասենք թե դրանք չկան: Պետք է կարողանանք հետևություններ անել, որ Ղազախստանի դեմ խաղում նման բան չլինի: Խոսքեր չկան ասելու: Սա խայտառակ պարտություն էր, որի ամենամեծ մեղավորը ես եմ: Ես թիմի ավագն եմ և պատասխանատու եմ նրա համար: Եվ այս պարտությունը վերցնում եմ ինձ վրա: Ամեն ինչ կանենք հաջորդ խաղից առաջ վերականգնվելու համար, որ բարձր տրամադրությամբ խաղանք ղազախների դեմ: Շնորհակալություն այն երկրպագուներին, ովքեր եկան, շնորհակալություն նրանց, ովքեր հավատում են մեզ»,-լրագրողների հետ զրույցում ասաց թիմի ավագը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը եւս զերծ չմնաց քննադատական խոսք հնչեցնելուց, մինչեւ անգամ ցանկություն հայտնեց «գետինը մտնել»։ «Այսօրվա խաղը թիմին հաստատ չի կարող օգուտ տալ, որովհետև մենք իրոք շատ վատ խաղացինք: Ավելի լավ կլիներ, որ մենք մարտավարական սխալներ թույլ տայինք և պարտվեինք, ու այդ դեպքում մեղադրեին մարզչին, քան մենք պարզ սխալների պատճառով նման հաշվով պարտվեինք Լեհաստանին: Այս խաղը հաստատ պետք է մոռանալ»,- ասաց նա՝ ընդունելով, որ թիմը բացարձակապես դաշտում անգործության էր մատնվել։ Սակայն իրականում ում համար պարզ չէ, որ մեր ֆուտբոլային խնդիրները դաշտից և անգամ ֆեդերացիայից դուրս պետք է փնտրել: Անյինչ՝ հերթական ամոթալի խաղից հետո գտնվեցին մարդիկ, որոնք ստանձնեցին ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպանությունը՝ համարելով, որ մեր հավաքականի պարտությունների պատճառը նա չէ։ Մինչդեռ Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչները լավ գիտեն ոլորտում տիրող խնդիրների , անառողջ մթնոլորտի մասին, այն, որ Ռուբեն Հայրապետյանն անձամբ է միջամտում հավաքականի մարզիչների որոշումներին, թելադրում խաղի իր կանոնները։ Ֆուտբոլն այն ոլորտը չէ, որտեղ գեղեցիկ խոսքերով ու հավաստիացումներով հնարավոր է հաջողություններ արձանագրել, թիմում նախեւառաջ հարկավոր է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ։ Ի վերջո, լեգենդար ֆուտբոլիս Խորեն Հովհաննիսյանն է անգամ ստանձնել հավաքականի մարզչի աշխատանքները, կան նաեւ ուրիշներ, որոնց միջոցով կարելի կլինի ոտքի հանել հավաքականի տղաներին։Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության ընթացքում մշտապես ձախողվել է, և այդ ձախողման համար պատասխանատու են ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր նախագահները: Հանուն արդարության՝ Վարդան Մինասյանի ժամանակ թիմում որոշակի առողջացման տենդենց էր նկատվում, սակայն մեծ հաշվով Հայաստանի ազգային հավաքականը այդպես էլ չկայացավ որպես թիմ, ու բոլոր պարտություններից հետո առաջ է գալիս Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջը։ Ի դեպ, անցած տարվանից իր հրաժարականի մասին հրապարակավ խոսում է նաեւ ինքը՝ ֆեդերացիայի նախագահը՝ ասելով, որ ինքն էլ է հոգնել եւ եթե հարմար թեկնածու կլինի, ինքն անպայման կգնա։ Սակայն թերեւս քաղաքական որոշում կա Հայրապետյանին պահել այդ պաշտոնում՝ որպես հակակշիռ սպորտի ոլորտի առյուծի բաժինը տնօրինողների։ Իսկ որ դրա արդյունքում  Հայաստանի ազգային հավաքականը շարունակաբար գլորվում-գլորվում է դեպի ցած, դա արդեն ոչ ոքի չի հուզում: Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am