Տավուշում ՌԴ քաղաքացուն բռնաբարելու մեջ կասկածվողը ձերբակալվել է
Ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են ՌԴ քաղաքացուն բռնաբարելու մեջ կասկածվողին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 35-ամյա Ա. Պապինյանին։ Նա խոստովանել է, որ այդ օրը Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին իր վարած BMW մակնիշի մեջ բռնություն գործադրելու եղանակով սեռական հարաբերություն է ունեցել Ս. Ո.-ի հետ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ա. Պապինյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
