Ինչպես են նիկոլենք խաբում․ Անդրանիկ Թևանյանը չոր փաստեր է բերում (video)

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը իր ֆոյսբուքյան էջում գրում է․

«Երևանում տրանսպորտի գինը գրեթե եռակի թանկացնելու ծրագիրը Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնում է որպես բարեփոխում։ Ասում են, թե, իբր, մեկ ուղևորի փոխադրման ինքնարժեքը տատանվում է 200–ից 230 դրամի սահմաններում։ Թե ինչպես են ստացել այդ թիվը, չեն ասում։

Փոխարենն ուրիշ բան են ասում և իրենց այդ ասածով բռնվում է սուտը։ Սուտը և տրանսպորտի գինը թանկացելու իրական նպատակը։

Եվ այսպես, ՔՊԿ–ական չինովնիկը պնդում է, որ քաղաքային տրանսպորտի տարեկան սուբսիդիան կազմում է 7 միլիարդ դրամ։ Նա հնչեցրել է նաև տրանսպորտից օգտվողների թիվը (ավտոբուս, տրոլեյբուս, մետրո)՝ 635.000 ուղևորափոխադրում 1 օրում։ Այսինքն՝ տարեկան 231․775․000։

Որպեսզի պարզենք, թե 1 ուղևորի համար որքան գումար է սուբսիդավորում բյուջեն, պետք է 7 միլիարդը բաժանենք 231.775.000–ի։ Ստացվում է մոտ 30 դրամ։ Այսինքն՝ իրենց իսկ ներկայացրած թվերով՝ այսօրվա մեկ ուղևորափոխադրումը կազմում է 130 դրամ, որից 100–ը վճարում է քաղաքացին, իսկ 30 դրամը տալիս է բյուջեն։

Ստացվում է, որ տրանսպորտը թանկացնելը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ։ Կամ իրենց իսկ սիրած բառերով ասած՝ քաղաքացուն թալանի մատերիալ սարքելու նպատակ։

Այնպես որ թող դեմագոգիայով չզբաղվեն։ Իրենք տրանսպորտի գինը թանկացնում են ճիշտ այն նպատակով, ինչով որ մյուս հարկերն ու տուրքերը, կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները և գույքահարկերը ավելացրեցին։

Նպատակը մեկն է՝ քաղաքացուն դարձնել «մուծվող», որպեսզի իրենք հարստանան՝ բյուջեն մսխելով։ Դրա համար էլ հարկատուին հռչակում են հերոս։ Իրենց պատկերացրած հերոսն առավոտից երեկո աշխատողն ու բյուջեին փող տվողն է։ Դե իսկ բյուջեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները տնօրինում են սեփական դրամապանակի պարունակության պես»։

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Վերջին 10 օրում 13 կին է սպանվել Թուրքիայում Հեգսեթն ԱՄՆ որոշ լրատվամիջոցների մեղադրել է պետական ​​դավաճանության մեջ Լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողների միջև (video) «Ադրբեջանին ասացին՝ մտե՛ք Հայաստան․․․ խայտառակություն ՄԱԿ-ում» (video) ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված «Արյ*նոտ ձեռքերով էս ինչ արեցիք թոշակառուների հետ»․ Լարիսա Ալավերդյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Փաշինյանը կառավարությունում իրեն կորցրել է, սպառնալիքներ է հնչեցնում (video) «Բանտ ես նստելու»․ լրագրողի հարցից Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրեց (video) Փաշինյանը լարվեց․ «Ինքնաթիռում սրբիչ, նասկի եք ցույց տալիս, ամսի 27-ին ոչինչ չասացիք զոհերի մասին» (video) Ես ձեզ ասեմ՝ Թաթա անունով այդ երգիչն ինչու ներողություն խնդրեց․ Նարինե Դիլբարյան (video) «Հայաստան անունը վերանալու է․․․» Միքայել Սրբազանը՝ դաժան ապագայի մասին (video) Էս արտահայտության համար դատախազությունում պիտի գործից ազատումներ լինեն․ Արմեն Աշոտյան (video) Գրոսին կարևորել է Ուկրաինայի հարցով Պուտին-Թրամփ շփումները Լոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջը Ասեմ՝ ում ականջներն են երևում հակաեկեղեցական զեկույցի հետևում․ Միքայել Սրբազանը փակագծեր բացեց (video) Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից Երևանում «Nissan Tiida»-ն բախվել է «Nissan Rogue»-ին. վարորդներից մեկը մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է Գերիներին ուղղված նամակները պետք է հասնեն Բաքու․ 1 ամիս ժամանակ ենք տվել․ ակցիա կառավարության դիմաց (video) #ՈՒՂԻՂ․ «Պատուհա՛ս, դու քո գլուխը ջարդիր… խայտառակություն ԵԽԽՎ-ում». Արամ Սարգսյան (video) Ավիրել են տունս, ամեն ինչ ավիրում են․․․ ակցիա կառավարության դիմաց (video) Լա՛վ իմացիր՝ դու պարտվել ես․ Բագրատ Սրբազանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը (video) Եղանակի կանխատեսում հոկտեմբեր ամսվա համար «Բացե՛ք արկղը»․ ոստիկանը կառավարության դիմաց բացել տվեց գերիներին ուղղված նամակների արկղը (video) ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը Սարսափելի մանրամասներ գերիների խոշտանգումներից․ «Չգիտենք՝ ինչքան կդիմանան»․ Արտակ Բեգլարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am