Անբաղձալի թուրք մտավորականները

Բաղդատելով ամիսներ առաջ ռուս-հրեայ լրագրող Ալեքսանտր Լափշինի ձերբակալութեան եւ Ատրպէյճանի յանձնման գործողութեան հետ, չորս թուրք մտաւորականներու Արցախ կատարած այցելութեան ստեղծած թնջուկը տարբեր է։ Դէպքերը այնպէս կրնան ընթանալ, որ այս չորս յանդուգն այլախոհները իրենց կարգին արտայանձնուին Պաքուի, սակայն ի՞նչ պայմաններու տակ եւ ապա ինչպիսի՞ դատավարութեամբ: Հարցադրումներն ու հնարաւոր անակնկալները բազմաթիւ են։ Լափշին Պելոռուսիոյ քաղաքացի չէր եւ զինք Ատրպէյճանի յանձնելու խոչընդոտներ չկային՝ Ատրպէյճանի եւ Պելոռուսիոյ օրէնսդրութեամբ: Հաւանաբար քանի մը մտերմիկ հեռաձայնային խօսակցութիւններու եւ բջիջային հեռաձայնով զրոյցներ բաւարար եղան շուտով որոշում տալու, որպէսզի Ատրպէյճանի Հանրապետութեան խնդրանքին ընդառաջ երթային եւ վերջինիս կողմէ տրամադրուած պետական օդանաւով մը` «յանցապարտ»ը յանցաւոր երկիրը փոխադրուէր։ Պաքու արդէն իսկ յատուկ թղթածրար մը պատրաստած պէտք է ըլլայ այս չորս անբաղձալի տարրերուն առնչութեամբ, իսկ Անգարա զանազան աղբիւր-լծակներու միջոցաւ իր կարգին գործի լծուած է: Այսպէս, Թուրքիոյ ծայրայեղ ազգայնամոլ «Ազգայնական Շարժում» կուսակցութեան երեսփոխան Աթիլա Քայանը զանոնք դաւաճան նկատած է: Այս արտայայտութիւնը ցոլացումն է շատ աւելի բարձր մակարդակի անձնաւորութեան մը՝ Թուրքիոյ պաշտպանութեան նախարար Նուրետին Ճանիքլիի մէկ յայտարարութեան Պաքուի մէջ, Ատրպէյճանի եւ Թուրքիոյ զինեալ ուժերու միացեալ ռազմափորձերուն ընթացքին, շեշտելով, որ երկու երկիրներուն զինեալ ուժերը միշտ սերտօրէն կը գործակցին, այնքան՝ որ Ատրպէյճանի ուժը Թուրքիոյ ուժն է, իսկ Թուրքիոյ ուժը` Ատրպէյճանինը: Ան քայլ մըն ալ անդին յառաջանալով, շեշտած է, որ երկու երկիրները կը միաւորեն իրենց ջանքերը բոլոր բնագաւառներուն մէջ եւ որ անոնք ո՛չ միայն եղբայրական պետութիւններ են, այլ նաեւ իրարու կարիքը ունին: Նոյնիսկ Ճանիքլի յատուկ կերպով շեշտած է, որ Ատրպէյճանի ժողովուրդին ցանկութիւնը թուրք ժողովուրդին համար հրաման է, հետեւաբար՝ կը ձեռնարկեն անհրաժեշտ քայլերու, որոնց կարգին՝ Ատրպէյճանին մաս կազմող Արցախի ազատագրումը: Ան ամենայն յոխորտանքով նշած է, թէ այդ տարածքները ուշ կամ կանուխ պիտի ազատագրուին հայկական բռնագրաւումէն: Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութիւնն ալ կոչ ուղղած է երկրի քաղաքացիներուն, որ Արցախ չայցելեն, նշելով թէ առանց Ատրպէյճանի իշխանութիւններուն արտօնութեան` գրաւեալ տարածքներ այցելութիւնը ո՛չ միայն կը հակասէ միջազգային իրաւունքին, այլեւ կ՛առաջնորդէ շարք մը պատժամիջոցներու` համաձայն ատրպէյճանական (…կամ թրքական) օրէնքներուն: Յառաջիկայ օրերը նորութիւններով հարուստ պիտի ըլլան Պաքուի ստեղծած «սեւ ցանկ»ին վրայ գտնուող անբաղձալի չորս թուրք այլախոհներուն՝ լրագրողներ Ալի Պայրամօղլուի եւ Էրոլ Քաթըրճիօղլուի, գրող Սայիտ Չեթինօղլուի եւ քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի համար: hairenikweekly.com

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ձեզ համար պարզ չէ՞՝ Աննա Հակոբյանն ու Փաշինյանն ինչ կրոն ունեն․ ռուս քաղաքագետ (video) «Ո՞նց ենք մինչև հիմա ապրել. մեր հող ու ջրով չէ. ինչի՞ ես թուրքի հետ սահմանը բացում». մասիսցիներ (video) «Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև Արսեն Թորոսյա՛ն, դու հայ չե՛ս, դու․․․ Էդիկ Անդրեասյան (video) Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ինչ են պայմանավորվել Պուտինի հետ (video) 18 տարեկան անփորձ երեխաներին սահման տանել չի կարելի․ մենք Եռաբլուր ունենք․․․ Գագիկ Ծառուկյան (video) «Նիկոլն Աննային բերման ենթարկեց, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Դուք մտածում էիք՝ Ադրբեջանը մեր կողմի՞ց է․ Արցախի կորուստը մեզ համար կատաստրոֆիկ է․ ռուս քաղաքագետ (video) «Նիկոլն ո՞վ ա, հա՞յ ա ասում են՝ տատը թուրք ա. ինքն ինձ պետք ա՞, որ հանդիպեմ». մասիսցի (video) «Նիկոլը զզվացնելու է ու իրենից զզվել են․ ի՞նչ եղավ Նիկոլի խորոված փարթիին»․ Էդիկ Անդրեասյան (video) Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր ԱԱԾ ղեկավարը պետք է ունենա անկախության հստակ երաշխիքներ. ԱԱԾ պահեստազորի սպաների միության առաջարկները 8% վարկանիշ ունեցող առաջնորդը չի հաղթում. առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times «Թե քաղաքական, թե հասարակական մակարդակում համերաշխության առաջնահերթությունը անհրաժեշտություն է. այստեղ է, թերևս, կարևոր համաներման գաղափարը». Հակոբ Բադալյան «Դու ո՞վ ես, ինչի՞ էկար, արա՛, դե տանջում ես մեզ՝ շան բաժին ես մեզ սարքել»․ կարծիքներ՝ Մասիսից (video) Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Ռուսաստանը պետք է հասկանա՛՝ Թուրքիան վտանգավոր է նաև մեզ համար․ ռուս քաղաքագետը մանրամասնում է (video) Հարկերից ամբողջությամբ հնարավոր է ազատել, բայց ո՞ր բիզնեսը․․․ մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանը (video) Կոչ ենք անում ձեզ գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը. Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 կուսակցությունները համատեղ դիմել են ԵՄ ղեկավարությանը Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. Մանրամասներ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը «Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է Փաշինյանը». Վահե Հովհաննիսյան Թրամփը դժգոհ է պատերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ ՌԴ ՊՆ նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am