Ընկերներ կոլխոզի նախագահ չենք ընտրում, այլ կինոմիության նախագահ. Ռուդոլֆ Վաթինյան
Կինեմատոգրաֆիստների միության 187 անդամներից 145 անդամ կքվեարկի միության նախագահի ընտրության ժամանակ, հայտնեցին հոկտեմբերի 7-ին միության արտահերթ համագումարին: Առավոտյան ժամը 11։30-ից մեկնարկել է համաժողովը: «145 անդամ այսօր գրանցվել է քվեարկության համար: Միության 187 անդամներից 15-ը գտնվում են արտերկրում»,-հայտարարվեց համագումարում: Սակայն անդամները ընդհանուր հայտարարի չեկան, բայց ընտրեցին վարչության անդամներ և վերստուգիչ հանձնաժողով։ Համագումարը նախագահող Ռուդոլֆ Վաթինյանը դիմեց աղաղակող կինոգործիչներին. «Ընկերներ կոլխոզի նախագահ չենք ընտրում, այլ կինոմիության նախագահ»։ Նշենք,որ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուներն են Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը և Գևորգ Գևորգյանը:
