Կինեմատոգրաֆիստների միության համագումարը մեկնարկել է
Կինեմատոգրաֆիստների միության 187 անդամներից 145 անդամ կքվեարկի միության նախագահի ընտրության ժամանակ,հայտնեցին հոկտեմբերի 7-ին միության արտահերթ համագումարին: «145 անդամ այսօր գրանցվել է քվեարկության համար: Միության 187 անդամներից 15-ը գտնվում են արտերկրում»,-հայտարարվեց համագումարում: Նշենք,որ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուներն են Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը և Գևորգ Գևորգյանը:
