Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան

«Փաստ» օրաթերթը գրում է. ԵՏՄ–ի շնորհիվ Հայաստանում այս տարի զբոսաշրջության ոլորտում 37 տոկոս աճ է գրանցվել. տվյալները Հայ–ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն է վկայակոչել: Այս տարի բոլոր տուրիստական ընկերությունները լարված են աշխատել, հետևաբար, զբոսաշրջիկների թվի ավելացում կա՝ իր հերթին «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը: Նրա հավաստմամբ՝ ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո այդ երկրից զգալի ավելացել են զբոսաշրջիկների թիվը: «Ռուսաստանից այս տարի համեմատաբար մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել»,– նկատեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրենը: Զբոսաշրջության կոմիտեն ոլորտը զարգացնելու համար մի շարք քայլեր է ձեռնարկել, ինչը ևս նպաստել է զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու հետ կապված ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվել: «Ընկերություն կա, որ ասում է՝ ինձ մոտ այս տարի 40% աճ է եղել, մյուսի մոտ՝ 30: Միջին հաշվով՝ զբոսաշրջության ոլորտում 30% աճ է գրանցվել»,– փոխանցեց նա: Նախորդ տարի Հայաստանում զբոսաշրջության ոլորտում աճ չի եղել: Դա էլ, ըստ ոլորտի ներկայացուցչի, իր հիմնավորումն ունի: Ապրիլյան ռազմական գործողություններից հետո մեր երկիր այցելողների թիվը կտրուկ նվազեց: «Շատ կարևոր է նաև տարածաշրջանի խաղաղությունը, այս տարի խաղաղ էր»,– շեշտեց նա: Դավոյանը տեղեկացրեց, որ աճել է նաև Լիբանանից եկող տուրիստների թիվը: «Այդ և այլ երկրներից չվերթներ կային, որոնք ևս ազդել են զբոսաշրջության աճին»,– եզրափակեց նա: 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, ըստ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է՝ կազմելով 622381, ինչը 24,2%–ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:   Հերմինե Նաղդալյան. «Ագրամունտն այլ ելք չուներ, որովհետև իրեն խայտառակ ձևով էին ճանապարհելու» Աննա Բադալյան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող է եղել: ԵԽԽՎ–ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ընթացակարգն իրականացնելու համար հունիսին ԵԽԽՎ–ն դիմեց աննախադեպ քայլի՝ փոխելով Վեհաժողովի հիմնական փաստաթուղթը՝ կանոնակարգը: Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել էր ԵԽԽՎ–ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղևորության համար: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ պատվավոր անդամ Հերմինե Նաղդալյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ Պ. Ագրամունտը դեռ շատ վաղուց պետք է հրաժարական տար: «Իսկ հրաժարականի պատճառն ի վերջո այն է, որ նա համոզվեց՝ եվրոպական քաղաքական մտքի ներկայացուցիչների առաջ ինքը բացարձակ անընդունելի և կոռումպացված տեսակ է: Նա իր կոռուպցիոն բարքերն ու քաղաքականությունը ներմուծեց ԵԽԽՎ: Բայց ի շնորհիվ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակների վճռական գնահատականի՝ նա հրաժարական տվեց: Պ. Ագրամունտն այլ ելք չուներ, որովհետև իրեն խայտառակ ձևով էին ճանապարհելու: Այնպես չէ, որ կամավոր հրաժարական է տալիս: Սա ոչ միայն նրա անձի շուրջ ձևավորված գնահատականն է, այլև մատնանշում է այն, որ Եվրոպայի քաղաքական դաշտի ներկայացուցիչները չեն ընդունում այդ վերաբերմունքն ու բարքերը, կոռումպացվածությունն ու անազնվությունը: Մեծ հաշվով՝ շատ ավելի լայն է նշանակությունը, քան Ագրամունտի հրաժարականը: Բացի այդ, որպես երևույթ այս հրաժարականը բացառիկ է, որովհետև ԵԽԽՎ–ի 60–ամյա կենսագրության ընթացքում նման դեպք չէր եղել»,–ասաց Հ. Նաղդալյանը: Պատգամավորն ընդգծեց, որ ԵԽԽՎ պատմության մեջ որևէ նախագահի հանդեպ այդպիսի գնահատականներ չէին հնչել: Անդրադառնալով հայկական պատվիրակության ազդեցությանը, պատգամավորը նշեց, որ վերջին երկու–երեք տարիների ընթացքում մեր պատվիրակությունը շատ լուրջ քաղաքականություն է վարել: «Այդ քաղաքականությունը մենք անվանել ենք ԵԽԽՎ ինքնամաքրման և առողջացման քաղաքականություն: Մենք մի շարք նախաձեռնություններով ենք հանդես եկել և Պ. Ագրամունտի հրաժարականը առանձին հարց չի եղել: ԵԽԽՎ հիմնադիր հայրերի մտքով անգամ չէր կարող անցնել, որ կառույցը կդառնար այնպիսի կոռումպացված հարթակ, ինչպիսին էր վերջին տարիներին: Նաև մեր պատվիրակության ջանքերով, նախաձեռնությամբ ու մասնակցությամբ է, որ այդ գործընթացները բավականին առաջ են գնացել»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ թեև Ագրամունտը առաջին ԵԽԽՎ նախագահն է, որը հրաժարական է տալիս, բայց մինչ այդ այլ պաշտոնյաներ ևս հրաժարական են տվել: «Այս պրոցեսն իր շարունակությունն անպայման ունենալու է: Հայկական պատվիրակությունը շատ մեծ աշխատանք է տարել: Մենք շատ պատվիրակների հետ ենք խոսել ու ներկայացրել ենք փաստեր, իրավիճակներ, հոդվածներ և հրապարակումներ ենք պատրաստել: Այդ ամենը փորձել ենք հասցնել մեր եվրոպացի գործընկերներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն ու աջակցեն այդ պրոցեսներին: Պ.Ագրամունտի հեռացումը նաև սրա արդյունքն է: Նա տեսավ, որ ոչ ոք չկա, ով կկանգնի իր կողքին ու կպաշտպանի իրեն: Բարոյահոգեբանական այդ իրավիճակը ԵԽԽՎ–ում փոխելու գործընթացը երկու տարիների ընթացքում է առաջացել, և մենք դրան մասնակցելու ջատագովներն ենք եղել»,– եզրափակեց պատգամավորը: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան Ռուս-վրացական սահմանին մոտ 2000 բեռնատար է մնացել․ «Ինտերֆաքս» Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրшվորներ Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հnւղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն Եթե ԱՄՆ-ը խաղաղություն է ուզում, ապա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա. Կալլաս Մեր հասարակությունն արժեքային խորը ճգնաժամի մեջ է, որի գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է. քաղաքագետ Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին Աշխարհի 50 լավագույն համալսարանների շրջանավարտները կազատվեն զինվորական ծառայությունից Է՞ս ա ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով. Արամ Մանուկյանը՝ դպրոցների փակման մասին ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում. փաստաբան Թուրքերը հոկտեմբերի 27-ով բանալին վերցրեցին, 2018-ին մեր դուռը բացեցին, մտան ներս ու դուրս չեն գալիս. Դավիթ Ամալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am