FM #Nalbandian meets #Artsakh FM #Mayilyan on his first visit to #Armenia after appointment.
Ամփոփել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումները
Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն ընդունել է Արցախի իր պաշտոնակցին՝ Մասիս Մայիլյանին, Twitter-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Մասիս Մայիլյանի առաջին պաշտոնական այցն է, որի կապակցության Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ: Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարևորել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջև պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ: Արտգործնախարարներն արծարծել են Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

